Հայկական կողմից կորուստներ չկան, իսկ ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ՊՆ

Լուրեր

13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հայկական կողմից կորուստներ չկան:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկի տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: