Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում հայտնաբերված խնդիրներն արձանագրվել են և կներկայացվեն պարետատան քննարկմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Մասնավորապես, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում, սննդամթերքի արտադրություններում անցկացված ստուգայցերը փաստել են, որ որոշ ընկերություններ դեռ թերանում են ՀՀ պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Արձանագրվել են նաև ջերմաչափման և գրանցամատյանի վարման, անձանց միջև սահմանված հեռավորությունը պահելուն միտված գծանշումների հետ կապված խախտումներ, ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն սանհանգույցում, չի պահպանվել ժամը 10-12-ը միայն թոշակային տարիքի անձանց սպասարկելու նորմը:

Այսօր, ՍԱՏՄ տեսուչների լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, հանրապետությունում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից քիչ ավելի տնտեսավարողների գործունեությունը:

ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի։ Դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների»,- ասված է հաղորդագրության մեջ: