Տրդատ Սարգսյանն էլ Փաշինյանի իշխանության Սուրիկ Խաչատրյա՞նն է. իրավապաշտպանը տարբերություն չի տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

2019 թվականի հոկտեմբերի 20-ին Եղեգնաձոր քաղաքում ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի միջադեպի արդյունքում պաշտոնանկ եղած Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը նոր պաշտոն ունի․ նա երեկ նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։

Այս նշանակումը սոցիալական ցանցերում դժգոհության տեղիք է տվել: Ծեծված փոխգնդապետը, հիշեցնենք, անցած տարվա սեպտեմբերից՝ արդեն տասն ամիս, կոմայի մեջ է։ Նրա հայրը՝ Սամվել Մխիթարյանը, չի ցանկանում մեկնաբանել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս որոշումը:

Հիշեցնենք՝ 31-ամյա Տրդատ Սարգսյանը 2019 թվականի հոկտեմբերին հրաժարականի դիմում ներկայացրեց, սեպտեմբերի 20-ին Եղեգնաձոր քաղաքում Զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի ենթարկվելուց հետո։

Հարազատները պնդում են, որ փոխգնդապետին ծեծել է Տրդատ Սարգսյանի օգնականը, ծեծին ներկա է եղել նաև մարզպետը։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, կալանավորվեցին: Վերջինս հետագայում գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ Տրդատ Սարգսյանը, թեև չի ընդունում փոխգնդապետի հարազատների կողմից իրեն վերագրվող մեղադրանքները, սակայն աղմկոտ միջադեպի ֆոնին հրաժարական ներկայացրեց:

Ի դեպ, Տրդատ Սարգսյանի անունը Վայոց ձորի մարզպետ նշանակվելուց հետո այլ աղմկահարույց հիշատակումներ էլ է ունեցել։ Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, հիշեցնենք, նրան մեղադրել էր անգործության, չարաշահումների վրա աչք փակելու, վարչական ռեսուրս կիրառելու և կոռուպցիոն գործելաոճով հայտնի համայնքապետերի հետ համագործակցելու համար:

Տրդատ Սարգսյանի այս նշանակումն իրավապաշտպան  Ավետիք Իշխանյանին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ խաչատրյանի վերանշանակման հետ կապված զուգահեռների տեղիք է տվել։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, հիշեցնենք, 2013 թվականի ամռանը Գորիսում՝ իր առանձնատան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո 2014-ին կրկին վերանշանակվեց մարզպետի պաշտոնում: Իսկ ահա մեկ տարի անց էլ՝ 2015 թվականին, Սյունիքի Սղդի գյոլ կոչվող տարածքում Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հարվածեց և վնասեց Հարութ Զաքարյանի աչքը, ինչի պատճառով նա տեսողական լուրջ խնդիր ձեռք բերեց:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, սակայն, նման զուգահեռ չէր տանի։ Ըստ նրա՝ կան էական տարբերություններ կուսակցական և պետական պաշտոններում նշանակվելու միջև:

Մինչդեռ Ավետիք Իշխանյանը շեշտում է՝ իշխող ուժի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն առանցքային նշանակություն ունի։ «Տրդատ Սարգսյանի նշանակումը ցույց է տալիս նախկին և ներկա իշխանությունների նույն մտածողությունը, գումարած դրան հասարակության անտարբերությունն ու ոչ քաղաքակիրթ լինելը»,- պնդում է Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ևս նոր Հայաստանում մտահոգիչ միտումներ է արձանագրում․ ըստ նրա՝ այս իշխանության օրոք ականատես ենք լինում մերժված երևույթների: Իրավապաշտպանը կարծում է, որ նման աղմկոտ գործերով վճիռները պետք է կայացվեն հնարավորինս շուտ՝ հասարակական դժգոհությունները հանդարտեցնելու համար:

Իսկ ահա իշխանական թիմում Տրդատ Սարգսյանին ՔՊ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու հարցում արտառոց ոչինչ չեն տեսնում:

«Իմ քայլի» պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Արփի Դավոյանը նշում է, թե քննությամբ պարզվել է, որ Տրդատ Սարգսյանը դեպքին մասնակցություն չի ունեցել: Ըստ պատգամավորի՝ Սարգսյանը մարզպետի պաշտոնից հեռացավ հանրության կարծիքը հաշվի առնելով, իսկ նրան Սուրիկ Խաչատրյանի հետ համեմատելու եզրեր չկան:

Մեկ օր է, ինչ Տրդատ Սարգսյանը իշխող ուժի աշխատակազմի ղեկավարն է: Հանրության շրջանում կան որոշակի դժգոհություններ և հարց է առաջանում՝ արդյոք նա, ըստ անհրաժեշտության, այս անգամ էլ կլսի՞ քաղաքացիներին և իրավիճակը լարված չպահելու համար հրաժարական կտա՞:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան