29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

Լուրեր

12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչն իր աշխատասենյակում նույն բաժանմունքում բուժվող հիվանդի ծնողներին՝ իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել, որի ընթացքում վերջինիս հայրը՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը, վիճաբանության մեջ է մտել բժշկի հետ՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներից: Վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել բժշկի նկատմամբ. գլխով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս քթին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: