Բարեվարքության ստուգման գործընթացով նախ կանցնեն Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված դատախազները

Լուրեր

16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հայաստանում պաշտոնատար անձանց, պետական պաշտոններ զբաղեցնելու հավակնորդների բարեվարքության ինստիտուտի ներդրումը և վերջինիս շրջանակներում ՀՀ դատախազության և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև համագործակցությունն սկսում են տալ իրենց առաջին արդյունքները։

«Արդեն տեղեկացրել ենք, որ 2020թ․ հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթը։

Վերջինիս մասնակցելու համար դիմած անձանց փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմում ուսումնասիրելու ընթացքում պարզվել է, որ հայտատուներից մեկը, ի թիվս դիմումին կից ներկայացված փաստաթղթերի, որպես աշխատանքային գործունեությունը հավաստող փաստթուղթ, ներկայացրել է  2017թ․ մայիսի 1-ից մինչև 2019թ․ մայիսի 1-ը ՍՊԸ-ում որպես իրավաբան աշխատած լինելու մասին տեղեկանք։ Պարզվել է, որ տվյալ անձը 2016-2020թթ․ ընթացքում պարբերաբար դիմել է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու նպատակով անցկացվող բաց մրցույթներին մասնակցելու համար, սակայն երբևէ մասնագիտական աշխատանքային գործունեությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հայտերի ընդունման ընթացքում նրանից պահանջվել են իր աշխատանքային գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր։ Քաղաքացին ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք նրա՝ 2017-2019թթ․ ընթացքում աշխատանքային գործունեություն իրականացրած լինելու մասին: Արդյունքում որակավորման հանձնաժողովը բավարարել է վերջինիս հայտը և նրան թույլատրել է մասնակցել մրցույթին։

Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 38․1 հոդվածի՝ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար դիմող անձինք այլ փաստաթղթերի հետ ներկայացնում են նաև  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ։ Մրցույթն անցկացնող Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը մեկօրյա ժամկետում ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալու նպատակով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացության համաձայն՝ իրենց ուսումնասիրության արդյունքում նշած ՍՊԸ-ում տվյալ անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ  տվյալները չեն հաստատվել: Ավելին, Հանձնաժողովը նշել է, որ 2019 թվականից նա զբաղեցնում է իր իսկ հիմնադրած ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ արձանագրելով, որ աշխատանքային փորձառության և մասնագիտական գործունեության վերաբերյալ այլ արժանահավատ տեղեկություններ առկա չեն:

2020թ․ հուլիսի 1-ին տվյալ դիմորդը չի մասնակցել բաց մրցույթին, և ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ հարցմամբ նրանից ստանալ պարզաբանումներ։

Ելնելով նրանից, որ վերոնշյալ հանգամանքները ողջամիտ կասկած են առաջացրել ներկայացված փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանի գրությամբ դրանք ուղարկվել են  Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու հանձնարարությամբ։

Հարկ է նշել, որ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազները կլինեն առաջին պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ում վերաբերյալ իրականացվել է բարեվարքության ստուգման գործընթաց»,- ասված է հաղորդագրությունում: