Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ, հարկ եղած դեպքում տուգանքները կխստացվեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսն աշխարհում շարունակում է ծավալվել, միայն երեկվա դրությամբ նոր դեպքերն աշխարհում գերազանցել են 100 հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկրները, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են նորից համաճարակի ամենաակտիվ փուլ: Երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա այն է, ինչի վերաբերյալ նախորդ շաբաթ հայտարարել էինք: Այս առումով է կարևորվում դիմակների կրումը, այդ թվում բաց տարածքներում»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ փողոցում դիմակներ կրելու պարտադրանքից ազատվելու են միայն այն անձինք, որոնք փաստաթղթով ամրագրված կարողանալու են հիմնավորել իրենց այս կամ այն հիվանդության առկայությունը:

«Բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել: Հակառակ դեպքում ոստիկանությունը պետք է կիրառի տուգանքներ: Ընդ որում տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել: Այո, մենք ասում ենք, որ ամենախիստ միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այս ճանապարհին հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ: Մեր նպատակն է այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որ նրանք դիմակներ կրեն: ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: