ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է, և ՍԴ-ն պարտավոր է տրամադրել ՄԻԵԴ-ի և ՎՀ-ի մասով հայերեն նյութերը. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Սահմանադրական դատարանը դեռևս չի տրամադրել ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների հայերեն տարբերակը։ Այդ մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է և, դժվար թե առաջիկայում կամ երբևէ դա փոխվի, այնպես որ՝ պարտավոր են տրամադրել հայերեն նյութերը, որից հետո ԱԺ ներկայացուցիչն ամբողջական պատկերացում կկազմի այդ կարծիքների և գործողությունների վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև՝ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Խոսելով ՀՀ նախագահի կողմից ՍԴ-ին վերաբերող բարեփոխումների վերաբերյալ չստորագրված օրենքի նախագծի մասին՝ ԱԺ նախագահն ասաց․ «Արդյոք նախագահը կդիմի ՍԴ՝ չեմ կարող ասել, այդ թեմայով չենք խոսել։ Բայց եթե չդիմի, մեծ հաճույքով կստորագրեմ այն ժամանակ, երբ օրենսդրորեն սահմանված ժամկետը կլրանա»։

Դիտարկմանը, թե 21 օր հետո Միրզոյանն իրավունք ունի՞ ստորագրել օրենքի նախագիծը, քանի որ սահմանադրագետների տեսակետները հակասական են, Միրզոյանն ասաց, որ հակասական կարծիքների խնդիր չկա, «օրենքով սահմանված է, որ, եթե նախագահը ո՛չ ստորագրում է, ո՛չ դիմում ՍԴ, ապա ԱԺ նախագահը՝ սահմանված ժամկետի ավարտից հետո, կարող է ստորագրել այն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան