Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի 55 շահառու վարակվել է կորոնավիրուսով․ հիվանդներից մեկը մահացել է

Լուրեր

17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
Բոլորը

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում, որն այժմ կոչվում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն, կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել։ Նշենք, որ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարվել է և մայիսի 1-ից մեկից խնամքի կենտրոնի կառավարումը ստանձնել է Հայկական Կարմիր Խաչ ընկերությունը։

Տուն- ինտերնատի 151 շահառուից 55-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Նրանցից 37-ը հոսպիտալացված են, որից 3-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, մի մասը Սպիտակում ու Երևանում։ Մի հիվանդ մահացել է Սպիտակում։ Այս մասին մեզ փոխանցեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Մեր մասով, ովքեր տեղում են և չեն հոսպիտալացվել, դրականով հաստատված են ու ծերանոցում են, մենք իրենց վերցրել ենք հսկողության տակ, ինչպես մյուս դրականով տնային հսկողության վերցվածներին, որպես մեր թիվ 3 պոլիկլինիկայի շահառուներ»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Նշենք, որ վերջին տվյալներով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Էմմա Չոբանյան