Արտառոց բան չկա, նորմալ ընթացակարգ է. Նիկոլայ Բաղդասարյանը ՄԻԵԴ-ի՝ ՍԴ նախկին դատավորների հարցով կառավարությանն ուղղած հարցադրումների մասին

Լուրեր

12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՄԻԵԴ-ը ոչինչ չի ընդունել։ Կա ընթացակարգ, երբ դու կարող ես արագ դիմել Եվրոպական դատարան՝ պատճառաբանելով, որ ներպետական ատյանների պաշտպանությունն արդյունավետ չէ։ Այդ դեպքում ՄԻԵԴ-ը հարցադրմամբ դիմում է ՀՀ-ին, որից հետո քննարկում է, թե արդյոք արագացված ընթացակարգով պիտի հարցը քննի՞, թե ընդհանուր ընթացակարգով։ Այս մասին Factor.am-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով ՍԴ նախկին նախագահի և նախկին դատավորների կողմից իրենց լիազորությունների դադարեցումը վիճարկելու հարցով ՄԻԵԴ-ին ուղղված դիմումների մասին, որից հետո Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը հարցադրումներ էր ուղղել։

«Այստեղ արտառոց որևէ բան չկա։ Ցավոք, մամուլը, ԶԼՄ-ները, որոնք սպասարկում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կլաններին, փորձում են հասարակությանն այդ սուտը մատուցել, թե իբր Եվրոպական դատարանն իրենց դիմումները վարույթ է ընդունել, իբր դա արտառոց բան է։ Մինչդեռ դա սովորական երևույթ է»,- շեշտեց պատգամավորը։

Ի՞նչ շանսեր ունեն ՄԻԵԴ-ում հաջողության հասնելու հարցում ՍԴ նախկին նախագահը և նախկին դատավորները, այս առնչությամբ Բաղդասարյանն ասաց, որ դա պետք է գնահատեն այդ անձանց փաստաբանները։

«Խնդիրն այն է, որ ավելի շատ փորձում են ոչ թե իրավական ճանապարհով գնալ, այլ աղմուկ բարձրացնել, վարկաբեկել իշխանությանը, ավելի շատ ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ում ճգնաժամը դեռևս չի հանգուցալուծվել։ «Դա կլինի, երբ 3 սահմանադրական մարմինները կառաջարկեն ՍԴ դատավորների իրենց թեկնածուներին ԱԺ-ին։ Թեկնածուներին եթե դրական գնահատական տրվի, դրանից հետո իրենք կստանձնեն ՍԴ դատավորի պաշտոնը և իրենց միջից կընտրեն ՍԴ նախագահ»,- ասաց Բաղդասարյանը։

Նա շեշտեց, որ դրանից հետո բոլոր պետական մարմինները պարտավոր են հարգել դատարանի այսուհետ կայացրած որոշումները և ընդունեն ՍԴ լեգիտիմությունն ու առանց վիճարկելու կատարեն նրանց որոշումների մեջ ներկայացված եզրահանգումները։

Մերի Մարտիրոսյան