Չարաշահումներ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում․ հարուցվել է քրգործ

Լուրեր

20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
The Insider-ի հրապարակումից ակնհայտ դարձավ՝ ովքեր են օտար շահեր պաշտպանում․ Կարապետյանն ում է դատի տալու. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։  Համաձայն դրա՝  N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ․ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և պատրաստ է իր միջոցների հաշվին այդ հասցեում գտնվող հողամասում, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, կառուցել նոր կաթսայատուն, դպրոցի` Եզնիկ Կողբացու և Պուշկինի փողոցների անկյունային մասնաշենքի վրա` 288 քառ. մետր մակերեսով վերնահարկ` որպես համերգային դահլիճ:

«Այդ որոշմամբ դպրոցին ամրացված գույքի կազմից հետ է վերցվել` Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից` 300 քառ. մետր մակերեսով հողամասը, 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և նշված աշխատանքների համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվել է ՍՊԸ-ին:

Կաթսայատան և վերնահարկի շինաշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 102 մլն դրամ, իսկ նշված 300 քառ. մետր մակերեսով հողամասի և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական արժեքը 2012թ․հուլիսի 23-ի դրությամբ կազմում է 100 մլն դրամ:

Կաթսայատան և վերնահարկի աշխատանքների իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքվել է գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով նշված գույքերը:

ՀՀ մշակույթի նախարարության և ըկերության միջև կնքված գլխավոր կապալի պայմանագրով շինարարության ավարտի ժամկետ է սահմանվել 2,5 տարին, իսկ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների որակի նկատմամբ հսկողության իրականացումը դրվել է նախարարության վրա։

Պարզվել է սակայն, որ նշված համալիրը մինչ օրս չի կառուցվել, ՀՀ կառավարության նշված որոշմամբ չի սահմանվել համալիրի կառուցման նկատմամբ հսկողության պարտավորություն և ժամկետ, պետական սեփականություն հանդիսացող նշված հողամասի և կաթսայատան շուկայական գնահատում չի իրականացվել և շինաշխատանքների նախահաշիվ ու նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն կազմվել:

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ն, դառնալով պետական սեփականություն հանդիսացող նշված 335.3 քառ. մետր մակերեսով հողամասի սեփականատեր և իր ակտիվում ունենալով միայն նշված հողամասը, 2016թ. սեպտեմբերին օտարվել է 160 մլն. դրամով, իսկ 2019թ. մարտ ամսին հողամասը գրավադրվել է բանկում՝ գնահատվելով 194 մլն դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշման մեջ ներառվել են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի, ինչպես նաև՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինաշխատանքների արժեքի վերաբերյալ առերևույթ կեղծ տվյալներ:

Բացի այդ, 2015թ․ հունիսին փոփոխվել է ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշումը և սահմանվել է, որ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված շինաշխատանքների փոխարեն ՍՊԸ-ն պետք է ձեռք բերի 82.477.000 դրամ արժեքով երաժշտական գործիքներ, իսկ ձեռքբերվող երաժշտական գործիքների որակի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ մշակույթի նախարարության վրա։

2016թ. մայիսի 12-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրությամբ ընդունվել են 83.611.570 դրամ արժեքով երաժշտական գործիքները: Սակայն ՀՀ ՊՎԾ աշխատակիցների նախաձեռնած փորձաքննությամբ պարզվել է, որ դրանից ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնված 47.265.000 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) 10 ջութակների և 2 ալտերի իրական շուկայական արժեքը կազմում է 22.950.000 դրամ կամ 24.315.000 դրամով պակաս:

Այսինքն ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի ներկայացուցչի օժանդակությամբ կազմված հանձնման-ընդունման արձանագրության մեջ ներառել են մատակարարված երաժշտական գործիքների իրական արժեքի վերաբերյալ կեղծ տվյալներ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով առերևույթ հափշտակելով 24.315.000 դրամ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ:

Ուսումնասիրությամբ ի հայտ են բերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: