Ներքաղաքական մեր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում միասնական ենք. Տաթևիկ Հայրապետյանի ուշագրավ գրառումը Սերժ Սարգսյանի և Ալիևի մասին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը համավարակի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում, իհարկե, չի մոռացել նաև անդրադառնալ Հայաստանին: Գրեթե ամբողջությամբ կրկնելով նախորդ ելույթի հիմնական դրույթները՝ Ալիևը որոշել է «վախկոտ» անվանել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով իր բոլոր թերություններով հանդերձ, գտել է ուժ անարյուն հեռանալ իշխանությունից՝ ժողովրդի ճնշման ներքո: 17 տարի իշխանությունը հորից ժառանգած բռնապետ Ալիևը «վախկոտ» է համարում այն քաղաքական գործչին, ով չհանդգնեց երրորդ անգամ ղեկավարել երկիրը և հեռացավ խաղաղ, ոչ բռնի հեղափոխության արդյունքում: Փաստացի, նավթային բռնապետի համար ժողովրդի կամքը հաշվի առնելը, ժողովրդի ճնշումներին ենթարկվելը և իշխանությունը ժողովրդին թողնելը «վախկոտություն» է: Հետևաբար, ալիևյան «քաջության» դրսևորումը իր ցմահ իշխանությունն է և դինաստիական կառավարումը, որի տապալման ուղղված ամենաչնչին փորձերն անգամ խեղդվում են արյան և բռնաճնշումների մեջ: Նա իր ժողովրդին կոչ է անում երբեք իրեն չզրկել իշխանությունից և «վախկոտ» չդարձնել:

Անդրադառնալով վերջին 2 տարիներին Հայաստանում ստեղծված իրականությանը՝ Ալիևը իրավական գործընթացները կրկին ներկայացնում է «քաոսի» տեսքով՝ քաջ գիտակցելով, որ եթե Ադրբեջանում մի օր հաղթի ժողովրդավարությունը և ձևավորվի լեգիտիմ կառավարություն, ապա առաջին հերթին, հենց Ալիևն ու իր ամբողջ դինաստիան կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ իրենց թալանած գումարները՝ կվերադարձվեն ժողովրդին: Ահա այստեղ են թաքնված Բաքվի բռնապետի իրական վախերը: Իսկ ժողովրդի կամքի ուժը թող ոչ ոք չթերագնահատի:

Ամփոփելով նշեմ, որ Ալիևը պետք է հասկանա մեկընդմիշտ՝ ներքաղաքական հարցերում մեր դիրքորոշումների բոլոր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում մենք միասնական ենք, մեր ազատ ապրելու իրավունքն անբեկանելի է, իսկ մեզ բնաջնջելու ադրբեջանական «երազանքը»՝ անիրականանալի»: