«Փաստացի այսօր չկան բանակցություններ, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի իմիտացիա». Ալիևը՝ ԼՂ հակամարտության մասին

Լուրեր

11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
Բոլորը

«Ադրբեջանի դրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում արդարացի է, այդ պատճառով էլ պաշտոնական Բաքուն իր դիրքորոշումը փոխել չի պատրաստվում»,- այս մասին  հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. գրում է Minval.az-ը:

«Ադրբեջանի դիրքորոշումը պատմական հիմքերի և միջազգային իրավունքի վրա է հիմնված, և խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Մենք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծումը ադրբեջանական հողի վրա, իսկ հայ զինվորները պետք է ազատեն «օկուպացված տարածքներ»-ը՝ այնտեղ թողնելով Ադրբեջանի քաղաքացիներին»:

Ալիևը նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտարարելով, որ իրենք սպասում են Մինսկի խմբի կողմից կոնկրետ հակամարտության լուծման մասին ուղիղ հայտարարությունների.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի պատասխանում Հայաստանի վարչապետի հայտարարություններին, թե Ղարաբաղը Հայաստան է: Ինչո՞ւ չի պատասխանում. չէ՞ որ այդ հայտարարությունը առ ոչինչ է դարձնում իրենց հովանու տակ արվող աշխատանքները: Այդ հայտարարությունը փաստացի անիմաստ է դարձնում բանակցությունները: Արե՞լ են համանախագահները ադեկվատ արձագանք այս հայտարարությանը, ո՛չ: Հայաստանն արդեն 2 տարի է՝ փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը ու հայտարարում, որ Հայաստանը պետք է բանակցություններ տանի «ինքնակոչ» Լեռնային Ղարաբաղի ղեկավարի հետ: Այս հայտարարությանն էլ ադեկվատ պատասխան չի եղել: Մենք հստակություն ենք պահանջումԲանակցությունների ընթացքն իրենց չի գոհացնում, այսօր «փաստացի չկան կարգավորման ուղղությամբ բանակցություններ»,- ասել է Ալիևը:

«Չկա ոչ մի արդյունք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից: Դա ընդամենը ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի իմիտացիա է, իսկ մենք իմիտացիայով բանակցություններ չենք ցանկանում: Եթե կլինի առարկայական ընթացք, մենք բանակցություններին կմասնակցենք, հակառակ դեպքում անիմաստ բանակցություններից օգուտ չկա: Մենք սա ենք պահանջում Մինսկի խմբից և ամուր կառչած ենք մեր դիրքորոշմանը»,- ասել է Իլհամ Ալիևը: