Դատախազը բարկացավ Քոչարյանի գործով իր միջնորդության վերաբերյալ «սուտ» որակումից․ նիստը շարունակվում է

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու գործով դատական նիստը։

Նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին, որպեսզի նիստին ապահովվի դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը, ինչը այս դատական նիստին արվեց։

Նիստի մեկնարկին դատավորը քննարկման առարկա դարձրեց դատախազի միջնորդությունը՝ գործով դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ։ Այս միջնորդության քննարկումը առաջացրեց պաշտպանական կողմի դժգոհությունը, անգամ տեսակետներ հնչեցին, թե սա միջնորդություն է պաշտպանական կողմին միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից զրկելու մասին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, թե դատախազի պնդումը, որ իրենք իրավունքի չարաշահում են իրականացնում կամ նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացնում չի համապատասխանում իրականությանը։ Խուդոյանը նաև հռետորական հարց հնչեցրեց, թե երբ դատավորի արձակուրդ գնալու պատճառով շուրջ երկու ամիս նիստերը չէին կայանում, ինչու մյուս կողմը դրանից չէր բողոքում․ «Իսկ ո՞ւր էին դատախազները կամ տուժողները, երը մենք բարձրաձայնում էինք գործի քննության արգելքների մասին»։

Խուդոյանը խոսելով դատախազի միջնորդության մեջ առկա պնդումների մասին, դրանց տվեց «սուտ» որակումը, դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին հորդորեց կարգի հրավիրել կողմին, հակառակ դեպքում ինքն էլ համանման որակումներով հանդես կգա։

Նիստը շարունակվում է։

Լիլիթ Շաբոյան