UCOM ընկերությունն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ՏՄՊՊՀ-ԻՆ

Լուրեր

25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 21:48
Ուկրաինան հայտնել է գրեթե 37 հազար անհետ կորածի մասին պատերազմի մեկնարկից ի վեր
25.04.2024 | 21:35
Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել
25.04.2024 | 21:23
Բլինքենը Պեկինում է․ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
25.04.2024 | 21:15
Ալիևը թող զիջի Ջողազի ջրամբարը ՀՀ-ին, և սահմանը կհարմարեցնենք․ սա սահմանազատում չէ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:58
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել
25.04.2024 | 20:45
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
25.04.2024 | 20:38
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացին
25.04.2024 | 20:30
Ներքաղաքական քաոսի վտանգ կա, քաղաքացիական պատերազմով է հղի իրավիճակը․ Սարո Սարոյան
25.04.2024 | 20:24
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Բոլորը

Ս․թ․ հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։

 

Այս առիթով Ucom-ը հանդես է եկել հայտարարությամբ.

 

«Ս․թ․ հունիսի 8-ին «Թիմ» ՍՊԸ-ն ՀՀ ՏՄՊՊՀ դիմում է ներկայացրել նշյալ գործարքի իրականացումը թույլատրելու խնդրանքով: Ս․թ․ հուլիսի 1-ին «Յուքոմ» ՓԲԸ ներկայացրել է իր դիրքորոշումը նշյալ գործարքի վերաբերյալ՝ մասնավորապես հայտնելով, որ սույն համակենտրոնացումը ենթակա է արգելման մի քանի հիմքերով:

 

Մասնավորապես, ըստ դիրքորոշման, «Թիմ» ՍՊԸ և նրա ղեկավարության կողմից թույլ տրված գործողություններն պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն (ներառյալ՝ չբացահայտված՝ Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցություն)։ Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը հակասում է Տնտեսական մրցակացության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներին, և համակենտրոնացումը ենթակա է ՏՄՊՊՀ կողմից արգելման։

 

Դիրքորոշմամբ արձանագրվում և հիմնավորվում է, որ  Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը (ով մինչ այսօր հանդիսանում է «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ), մեր գնահատմամբ, խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս և ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲ ընկերության սեփականությունը համարվող գաղտնի տեղեկատվություն (ներառյալ ՎԵՈՆ-ի հետ գործարքի դետալները, ինչը մի շարք երկրների օրենսդրության և դատական պրակտիկայում ստացել է կորպորատիվ հնարավորության յուրացման դոկտրին անվանումը): Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման և օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել և հուշագիր կնքել և պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տևում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար: Նշված գործողությունները, ինչպես հիմնավորված է Դիրքորոշման մեջ, անբարեխիղճ մրցակցություն են և արգելված են:

 

«Յուքոմ» ՓԲԸ կողմից ՀՀ ՏՄՊՊՀ են ներկայացվել վերը նշված պնդումները հաստատող փաստական հանգամանքներ։ Ավելին՝ ներկայացվել է համանման իրավական կարգավորումներ ունեցող երկրների փորձի համեմատական-իրավական վերլուծություն, որպես դիրքորոշման մեջ բերված հիմնավորումները հաստատող հավելյալ փաստարկ։ Տրամադրված տեղեկատվությամբ ընդգծվում է, որ նման դրսևորումները բացառիկ չեն և դատապարտելի են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում։

 

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայտնում է, որ պատրաստվում է պաշտպանել իր խախտված իրավունքներն, ինչպես հայաստանյան իրավասու մարմիններում, այնպես էլ արտերկրի համապատասխան ատյաններում և հիմա քննարկում է իրականացնում իրավաբանական ծառայություններ մատուցող թիմի և արտասահմանյան իրավաբանների հետ՝ հնարավոր իրավական գործընթացներ նաև արտերկրում սկսելու վերաբերյալ»: