Արարատի մարզում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է, համայնքի իրավունքները՝ վերականգնվել

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

«Հետք» առցանց պարբերականի` 2020թ․ հունվարի 8-ի «Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենամեծ կապիտալը` հողը» վերտառությամբ հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դրանց ընթացքում պարզվել է, որ դեռևս 2004թ․հունիսի 3-ին կնքված պայմանագրով Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա հողամասի վրա N ընկերության կողմից 2007թ․կառուցվել է 5 հա մակերեսով ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծական լճակներից և այլ ինքնակամ շինություններից կազմված ձկնաբուծարան: Ընդ որում, նշված՝ ընկերությունը հիշյալ 11,32 հա հողատարածքը վարձակալել է ենթավարձակալության պայմանագրով:

ՀՀ օրենսդրության համաձայն, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության, ապօրինի հողօգտագործումների կանխարգելման, կասեցման և վերացման պարտականությունը կրում է  համայնքի ղեկավարը, իսկ ենթավարձակալության իրավունքով տրված հողամասի ոչ նպատակային օգտագործումը հիմք է վարձակալության իրավունքը ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի և վարձակալության պայմանագրի պահանջներով դադարեցնելու համար։

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ համայնքի նախկին և ներկա ղեկավարները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, օրենքով սահմանված կարգով պատշաճ վերահսկողություն չեն իրականացրել իրենց համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

Հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Սիս համայնքի նախկին ղեկավարի պարագայում վաղեմությունն անցած լինելու, իսկ գործող համայնքապետի պարագայում՝ համաներման ակտի կիրառման հիմքերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հաշվի առնելով դրա դեմ նրանց կողմից չառարկելու հանգամանքը։

Այսով հանդերձ՝ Արարատի մարզի դատախազը գրություն է հասցեագրել Սիս համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկելու վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով լուծելու կամ ՀՀ Կառավարության 2006թ․ մայիսի 28-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգով ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու ուղղությամբ` առաջարկելով արդյունքների մասին սեղմ ժամկետում հայտնել Արարատի մարզի դատախազություն:

Արդյունքում Սիս համայնքի ղեկավարի 2020թ․հունիսի 3-ի որոշմամբ կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն։ Համայնքի կողմից առաջարկվել է ուղղակի վաճառքով գնել նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքը։ Գնման առաջարկն ընդունվել է և հունիսի 30-ին նշված կառույցների և հողամասի  գնման համար համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր շուրջ 111 մլն ՀՀ դրամ։

Հարկ է ընդգծել, որ սկսած 2007թ. մինչ օրս, Սիս համայնքը զրկված է եղել նշված ինքնակամ շինությունների համար գույքահարկ գանձելու և այդկերպ համայնքի բյուջեն համալրելու հնարավորությունից` նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները պետական գրանցման ենթարկված չեն եղել: Մինչդեռ դատախազության ներգործությամբ իրականացված գործընթացի արդյունքում հետայսու ձկնաբուծարանի սեփականատերը պարտավոր է լինելու  յուրաքանյուր տարի Սիս համայնքի բյուջե վճարել սահմանված չափով գույքահարկ»,- ասված է հաղորդագրությունում: