Համակարգից օգտվելու դժվարություններից մինչև միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումներ․ 9-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ-ի դիտարկման արդյունքները

Լուրեր

17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 254 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 93։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տարբերակով քննարկել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:

Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներով Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները կներկայացվեն առանձին-առանձին։

·         Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառում

Միջոցառմամբ շահառու են եղել մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չեն ունեցել գրանցված աշխատանք և համապատասխանել են մի շարք այլ պայմանների։

Միջոցառման մեկնարկից, այսինքն՝ ապրիլի 14-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները վեր են հանել խնդիրներ, որոնք հիմնականում կապված են՝

·         միջոցառման շահառուների համար համացանցի և տեխնիկական միջոցների ոչ լիարժեք հասանելիության հետ․

·         համացանցից օգտվելու հմտությունների բացակայության հետ․

·         համակարգից օգտվելու ծրագրային խնդիրների, շահառուների կողմից տվյալներ մուտքագրելու դժվարությունների հետ․

·         ակնհայտ շահառու համարվող անձանց համակարգի մերժելու հետ․

·         միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումների հետ և այլն։

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված մի շարք բողոքների համաձայն՝ քաղաքացիները համակարգում մուտքագրել են իրենց երեխաների վերաբերյալ պահանջվող տվյալները, սակայն համակարգը մերժել է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Բողոքների համաձայն՝ իրականում, երեխաները գտնվել են Հայաստանում և ունեցել են հաշվառում իրենց մշտական բնակության հասցեում։

Մեկ այլ դեպքում քաղաքացիները տեղեկացրել են, որ հաշվառված են նպաստառու ընտանիքի բնակության վայրի հասցեում (օրինակ՝ հայրական տանը), բայց փաստացի բնակվում են այլ հասցեում։ Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգն այդ պարագայում դիմողներին դիտարկել է որպես նպաստառու ընտանիքի անդամ, չնայած նրան, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տվյալ դիմողները նշված են որպես «բացակա անդամներ»։ Արդյունքում, դիմողները մեխանիկորեն զրկվել են աջակցությունից օգտվելու հնարավորությունից։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծելու պատճառով զրկվել են պետության աջակցությունից։ Խնդիրն այն, որ ավտոմեքենա ներմուծելիս ծնողի անվամբ հարկային մարմնում հարկային հաշիվ է բացվել, արդյունքում համակարգը ծնողին որպես անհատ ձեռնարկատեր կամ վարձու աշխատող է դիտարկել, ինչի պատճառով ընտանիքը չի կարողացել օգտվել միջոցառումից:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ մարդիկ հաճախ միջոցառումից օգտվել են մասնակի: Ծրագիրը ոչ բոլոր երեխաների տվյալներն է հաստատել կամ բոլորինը հաստատել է, սակայն դրամական աջակցությունը փոխանցվել է բանկին ոչ բոլոր երեխաների հաշվարկով:

Պաշտպանը քննարկել է նաև բողոքներ, որով կոնկրետ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու է եղել, ընտանիքի անդամն ամիսներ առաջ սահմանված կարգով դիմում է մուտքագրել Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգ, դիմումը հաստատվել է, սակայն դրամական աջակցությունն ընտանիքին չի տրամադրվել բանկին փոխանցված չլինելու պատճառաբանությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումների հետ կապված անհատական բողոքների քննարկման շրջանակներում արձանագրված յուրաքանչյուր խնդրով ցուցաբերել է անհատական մոտեցում:

Դրանք օպերատիվ կարգով բարձրացվել և լուծում են ստացել պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տվել արդյունավետ աջակցություն ցուցաբերել ինչպես միջոցառումներից օգտվելու դժվարություններ ունեցող կոնկրետ անձանց, այնպես էլ համակարգային առումով պետությանը խնդիրների լուծման հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանի և պետական համապատասխան մարմինների հետ համագործակցության արդյունքում համակարգային լուծում են ստացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումից օգտվելու անհնարինության հետ կապված խնդիրների զգալի մասը:

Հատկանշական է, որ 9-րդ միջոցառման  մեկնարկի սկզբնական փուլում միջոցառումը սահմանող Կառավարության որոշումը երեխաների նկատմամբ խնամակալ ճանաչված անձանց շահառու չի դիտարկել:

Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել և ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ այդ միջոցառումների կատարելագործման և մարդկանց համար առաջ եկող խնդիրների լուծման նպատակով: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ  համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում այն, որ միջոցառման իրավական կարգավորում պահանջող խոչընդոտներն հնարավոր սեղմ ժամանակահատվածում վերացել են:

Սրա հետ մեկտեղ, սակայն, մտահոգիչ է, որ մինչ օրս ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ սոցիալական խնդիրների բախված քաղաքացիների համար թիրախում երեխային դիտարկող միջոցառումից օգտվելու կազմակերպական և տեխնիկական խոչընդոտներն ամբողւությամբ վերացած չեն: Պետությունը պետք է բոլոր միջոցառումներն իրականացնի մարդկանց համար հնարավոր բարենպաստ լուծումներով»,- ասված է հաղորդագրությունում: