Միջադեպ, թե՞ դիվերսիա. հրդեհ Իրանի միջուկային կենտրոնում. Euronews

Լուրեր

03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հինգշաբթի առավոտյան Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային կառույցում հրդեհ է բռնկվել, հայտնում է Euronews-ը:

Ըստ աղբյուրի՝ միջադեպի արդյունքում փլուզվել են կառույցի վերգետնյա հատվածները: Իրանի Ատոմային էներգիայի գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին տեղական ԶԼՄ-ներին փոխանցել է, որ միջադեպի հետևանքով վնասվել է շինության մի մասը, բայց ոչ ոք չի տուժել:

«Ռադիոակտիվ ֆոնի բարձրացում չի արձանագրվել, քանի որ սենյակներում ռադիոակտիվ նյութեր չկային: Իսկ նրանք, ովքեր հակառակն են պնդում, պարզապես կեղծ լուրեր են տարածում»,- ասել է նա:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակել էին Միջին Արևելքի հետախուզության մի անանուն աշխատակցի տարածած հաղորդագրություն, որը պնդում էր, որ հրդեհը դիվերսիայի արդյունք է, քանի որ այս խստորեն վերահսկվող օբյեկտի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրվել։