Չեղարկված թռիչքներին սպասելիս. Ինչպե՞ս օտար ափերից հասնել Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան վերադառնալը երբեք այսքան դժվար չի եղել, որքան վերջին մի քանի ամիսներին։ Այս տարվա մարտից, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ամբողջ աշխարհում տարբեր ուղղություններով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել։ Բազմաթիվ ավիաընկերություններ հայտարարեցին Հայաստանից և դեպի Հայաստան չվերթները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այն քաղաքացիները, որոնք ժամանակավոր գտնվում էին Հայաստանից դուրս, ստիպված եղան վերանայել իրենց պլանները։

Մարիաննա Ավետիսյանն արդեն երրորդ տարին է՝ Լիտվայում է ուսանում։ Համավարակով պայմանավորված՝ ուսումնական հաստատությունն անցել է հեռավար դասերի, և հայաստանցի ուսանողները որոշել են վերադառնալ հայրենիք։ Սակայն վերադառնալու բազմաթիվ փորձերն անհաջողության են մատնվել․ թռիչքից օրեր առաջ տեղեկացել են չեղարկման մասին։

Քաղաքացիական ավիացիայից Factor.am-ին տեղեկացրին, որ Ռուսաստանից պարբերաբար չվերթներ են իրականացվում դեպի Հայաստան, իսկ Եվրոպայից Հայաստան հասնելու ամենահարմար տարբերակը բելառուսական «Բելավիա»-ի կողմից իրականացվող տարանցիկ թռիչքներն են։

Անդրադառնալով չեղարկվող թռիչքներին՝ Քաղավիացիայի կոմիտեում նշեցին, որ չի կարող լինել չեղարկվող չվերթ հասկացություն, քանի որ դեռևս ապրիլից կոմիտեի կողմից արդեն իսկ կասեցվել են բոլոր ավիաընկերություններին տրված թույլտվություններն ու կատարվում են բացառապես հայրենադարձության չվերթներ։

Արտաքին գործերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ այս պահին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կան գրանցված 27 հազար քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան։ ՀՀ քաղաքացիներ կան նաև ԱՄՆ-ում, որտեղից հուլիսի 11-ին հատուկ չվերթ է սպասվում դեպի Հայաստան։

Մյուս երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ԱԳ նախարարությունը վիճակագրություն չի վարում։ Նշում են՝ այժմ դրա կարիքը չկա։

Նշենք, որ Եվրոպական միությունը հուլիսի 1-ից բացել է սահմանները կորոնավիրուսի համաճարակի առումով անվտանգ համարվող 15 երկրների համար։ Հայաստանը, սակայն, այդ երկրների ցանկում ներառված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան