Պետությունը 70 դրամով կփոխհատուցի աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերումը. էկոնոմիկայի նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը: Հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ ծրագրի ընդունումը պայմանավորված է աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության, մասնավորապես՝ պարենային ցորենի ապահովման անհրաժեշտությամբ։

«Այն մարզերում, որտեղ ունենք աշնանացան ցորենի մշակություն, արտադրողականությունը բավական ցածր է: 7 մարզերում գտնվում է մեր աշնանացան ցորենի 95 տոկոսից ավելին: Դրանով հանդերձ, մեկ հեկտարի արտադրողականությունը 2 տոննայից ցածր է: Ուսումնասիրությունները փաստում են, որ ցածր արտադրողականության հիմնական պատճառը սերմացուի ոչ բավարար որակն է: Մենք եկանք եզրակացության, որ խնդիրը որակյալ սերմացուի առկայությունն է շուկայում, և դրա մատչելիությունը գյուղացիների համար: Մենք պարզեցինք, որ կան ընկերություններ, որոնք պատրաստ են որակյալ սերմացու ներկրել, եթե վստահ լինեն, որ գյուղացիների շրջանում դրա նկատմամբ պահանջարկ կա: Մտավախությունն այն է, որ որակյալ սերմացուն անհամեմատ բարձր գին ունի: Մենք որոշեցինք սուբսիդավորել շուկայում առաջարկվող որակյալ սերմացուն: Այս որոշմամբ առաջարկում ենք սահմանել, որ այդ սերմացուի մեկ կիլոգրամի մեջ գնի 70 դրամը կվճարի Կառավարությունը, եթե գյուղացիական տնտեսությունը պատրաստ է իր պարենային ցորենը, որ պահել էր որպես սերմացու, վաճառել 100 դրամով, դրան ավելացնել ևս 50 դրամ և 150 դրամով վճարել այն սերմացուի համար, որի 70 դրամը վճարում է պետությունը»,- ասաց նախարարը:

Նշվեց նաև, որ նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության բարձրացմանը շուրջ 30%-ով։

Մանրամասները՝ տեսանյութում: