Պատերազմի 10-րդ տարին․ սիրիացի ընտանիքները մատնանշում են իրենց կարիքներն ու մտահոգությունները

Լուրեր

11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

Սիրիայում երեխաների դեմ պատերազմը նորագույն պատմության մեջ ամենադաժաններից է: Ճգնաժամի սկսվելուց ի վեր Սիրիայում ծնվել է գրեթե 6 միլիոն երեխա: Նրանք պատերազմից ու տեղահանումից զատ ոչինչ չգիտեն: Բռնությունների հետևանքով յուրաքանչյուր 10 ժամը մեկ այդ երկրում միջինում մեկ երեխա է սպանվում, իսկ ավելի քան 2,5 միլիոն երեխա ստիպված է եղել փախչել հարևան երկրներ՝ անվտանգության նկատառումներով:

«Սիրիական պատերազմում, սակայն, պարզապես թվեր չեն, այլ սիրիացիներ, որոնք ձայն ու կարծիք ունեն: Սա չպետք է անտեսվի:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացնում է վերջերս «Գելլափ Ինթերնեյշնլ» (Gallup International/ORB International) կազմակերպության իրականացրած հարցման արդյունքները։ Սիրիայում, Հորդանանում և Լիբանանում ապրող սիրիացիների շրջանում առերես հարցումների շնորհիվ պարզել են, թե որոնք են այն խոչընդոտներն ու մտահոգությունները, որոնց առերեսվում են նրանք և նրանց երեխաներն արդեն մեկ տասնամյակ։

Հարցմանը մասնակցել է 3 500 սիրիացի։ Հարցման նպատակն է՝ սիրիացի ընտանիքներին հնարավորություն տալ բարձրաձայնել իրենց վրա պատերազմի և հակամարտության ազդեցության մասին և ավելին՝ հասկանալ, թե ինչպես է հնարավոր լավագույնս բավարարել ընտանիքների կողմից մատնանշած կարիքները։

«Այս հարցման մեջ սիրիացիները նշում են, թե ինչպես է պատերազմը ազդել իրենց և իրենց երեխաների կյանքի վրա, և թե ինչպես են իրենք գոյատևել նորագույն պատմության մեջ ամենաբիրտ պատերազմներից մեկի ընթացքում», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թեդ Չեյբանը (Ted Chaiban): «Ակնհայտ է, որ վերքերը խորանում են, և, որ սիրիացիների հոգեկան առողջության վրա պատերազմի ազդեցությունը հսկայական է: Հարցման շնորհիվ մենք նաև գիտենք, որ երեխաների կրթությունը և աղքատությունը գլխավոր մտահոգությունների և հիմնական մարտահրավերների շարքում են», – ավելացրել է նա:

Ըստ հարցման՝
Երեք երկրներում էլ սիրիացիներըը նշել են, որ երեխաներն ամենաշատն են տուժում այս հակամարտության պատճառով:
Հոգեբանական վնասներն ու հակամարտության ազդեցությունը հոգեկան առողջության վրա նույնքան ծանր ու ցավոտ են, որքան ֆիզիկական վերքերը։
Հարցվածների մեծամասնությունը տեղահանվել է, վիրավորվել կամ հարազատի մահ վերապրել։
Սիրիայում ապրող սիրիացիները ավելի լավատես վերաբերմունք ունեն սիրիացի երեխաների ապագայի նկատմամբ, քան նրանք, ովքեր ապրում են հարևան երկրներում։ Երեխաներ ունեցող ընտանիքները զգալիորեն քիչ լավատես են, քան նրանք, ովքեր երեխաներ չունեն։
Սիրիայում ապրող ընտանիքների համար կրթությունն ամենամեծ խոչընդոտն է, որին հաջորդում են աղքատությունը, առողջապահության մատչելիությունը և ծնողազուրկ երեխաների խնամքը:

Մինչ Սիրիայում 28 միլիոն երեխա դպրոց չի հաճախում, գրեթե 5 միլիոն երեխա, որ ապրում է Սիրիայում և հարևան երկրներում, շարունակում է կրթություն ստանալ՝ անկախ բոլոր դժվարություններից։ Սա մեծամասամբ ուսուցիչների, կրթական համակարգի անձնակազմի, տեղում աշխատանքը շարունակող գործընկերների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեծահոգի դոնորների շնորհիվ է։

«Քանի որ Բրյուսելում դոնորները հանդիպելու են Սիրիային ուղղված հաջորդ հանգանակությունների հարցով, ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց աննախադեպ մեծահոգության համար։ Իսկապես, այդ աջակցությունը կարևորագույն դեր է խաղացել Սիրիայում երեխաների կրթությունը շարունակելու գործում։ Մեր խոսքն ենք ուղղում դոնորներին՝ խնդրելով շարունակել առատաձեռն գտնվել Սիրիայի և հարևան երկրների երեխաների նկատմամբ, որպեսզի նրանք կարողանան լրացնել այսքան տարի բաց թողած դասերը և շարունակել ուսումը: Այժմ, երբ կորոնավիրուսի պատճառով մասամբ դադարեցվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հիմնված, ոչ ֆորմալ կրթություն առաջարկող կենտրոնների գործունեությունը, ավելի մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ Սա հիմնարար է այս երեխաների և Սիրիայի ապագայի համար», – ամփոփել է Չայբանը։

Որպեսզի ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարողանա շարունակել Սիրիայի երեխաներին ուղղված իր աջակցությունը, մեզ անհրաժեշտ է 682 միլիոն ԱՄՆ դոլար՝ Սիրիայում և հարևան երկրներում իրականացվող մեր ծրագրերը կյանքի կոչելու համար»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունում: