Ես դեռ անելիք ունեմ շախմատում. Մարիա Գևորգյան

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է աշխարհում իր սև գործն անել: Տարվա գլխավոր մարզական իրադարձությունների չեղարկումներից և հետաձգումներից հետո մարզաշխարհը կարծես հետզհետե փորձում է ուշքի գալ նոկաուտից: Շատ մարզաձևերում դեռևս անորոշ են միջազգային մրցաշարերի անցկացման ժամկետները: Ի տարբերություն այլ մարզաձևերի, շախմատն այն եզակիներից է, որը մարզիկներին հնարավորություն է տալիս  օնլայն կարգով զբաղվել սիրելի մարզաձևով, և ինչ-որ չափով մնալ տոնուսի մեջ:

Այս առիթով ArmSport-ը զրուցել է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար շախմատիստներից մեկի՝ Հայաստանի բազմակի չեմպիոն Մարիա Գևորգյանի հետ:

Մարիա Գևորգյանը շախմատ խաղալ սկսել է 3 տարեկանից: Հենց այդ տարիքից սկսել է սիրել մտքի խաղը և հաճախ ինքնուրույն խնդիրներ է լուծել:

«Շատ էի սիրում խաղալ և եթե տանը հյուրեր էինք ունենում, ստիպում էի, որ շախմատ խաղան ինձ հետ»,-հիշում է Մարիան:

7-ամյա Մարիան սկզբում հաճախել է շախմատի խմբակ, հետո փորձել է շարունակել Շախմատի Ակադեմիայում, սակայն այնտեղ ազատ տեղ չլինելու պատճառով հաճախել է Երևանի Բանգլադեշի շախմատի դպրոց, որտեղ կարճ ժամանակահատվածում արդյունքներ ցույց տալով հրավեր է ստացել Ակադեմիայից: Արդեն 8 տարեկանում Մարիա Գևորգյանը մասնակցել է կանանց առաջին լիգային և առաջին կարգի նորմատիվ լրացրել: Առիթի դեպքում շախմատիստը երբեք չի մոռանում պատմել մանկության այս ուրախալի պահերից մեկը:

«Առաջնության մասնակցիներից մեկն ասաց՝  երեխային իջեցրեք բեմից, որ արդեն սկսենք մրցաշարը՝ չիմանալով որ ես էլ եմ մասնակցիների թվում: Այդ ժամանակ 8 տարեկան էի և ինձնից հետո ամենափոքր մասնակիցը երևի 13-14 տարեկան էր»,-ժպտալով պատմում է Մարիան: