ՌԴ-ում սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, եթե ռուսաստանցիները հավանություն տան․ Պուտին

Լուրեր

17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, Սահմանադրության փոփոխությունների համառուսական քվեարկության հիմնական օրվա նախաշեմին, տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին։ Նա ռուսաստանցիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը՝ ընդգծելով յուրաքանչյուրի քվեի կարևորությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ կողմ քվեարկելով Սահմանադրության փոփոխություններին՝ ռուսաստանցիները «քվեարկում են այն երկրի օգտին, որում ցանկանում են ապրել»։ Պուտինը նշել է, որ խոսքը ժամանակակից կրթության և առողջապահության, հուսալի սոցիալական պաշտպանության, հանրությանը հաշվետու, արդյունավետ իշխանության մասին է։

ՌԴ նախագահը նշել է նաև, որ փոփոխված Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի, եթե ռուսաստանցիները հավանություն տան։

«Կրկին ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշում։ Այն հստակ է, անփոփոխ և հաստատուն․ Սահմանադրության փոփոխված տեքստը, առաջարկված բոլոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն ձեր համընդհանուր հավանության, ձեր աջակցության դեպքում»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Վլադիմիր Պուտինը։