Տեղական դիմակներն էժանացել են 100 դրամով, ներկրվածները դեռ վաճառվում են թանկ գներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Մինչ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի աճի միտումը չի նվազում և առողջապահության նախարարն էլ կոչ է անում գնալ գիտակցված լոքդաունի, ասել է թե՝ ամբողջական խիստ կարանտինի անցնելու մասին դեռ խոսք չկա, կորոնավիրուսից քաղաքացիների պաշտպանության հիմնական միջոցը մնում են դիմակները։

Դեռևս վիրուսի տարածման սկզբնական շրջանում քաղաքացիներն ահազանգում էին, որ դիմակների գները չափազանց բարձր են։ Դա պատճառաբանվում էր դիմակների համաշխարհային դեֆիցիտով, ավելի ուշ, երբ արդեն Հայաստանում էլ մեկնարկեց դիմակների արտադրություն և իշխանության ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանում դիմակների արտադրությունը կարող է ոչ միայն ներքին սպառման ողջ ծավալը բավարարել, այլև կարող ենք մտածել արտահանման մասին, առավել տեղին դարձավ քաղաքացիների պահանջը՝ դիմակների գների էժանացման շուրջ։

Կառավարության հունիսի 18-ի նիստում հայտարարվեց, որ դիմակների գները զգալիորեն նվազել են և քաղաքացիները դրանք կարող են ձեռք բերել 60-70 դրամով: Դիմակների շուկայում, իսկապես, տեսանելի գնանկում է տեղի ունեցել ի համեմատ մարտ, ապրիլ և մայիս ամիսների: Սակայն հիմնականում էժան գնով վաճառվում են տեղական արտադրության դիմակները:

Factor TV-ին շրջել է մայաքաղաքում գործունեություն ծավալող տարբեր դեղատների մասնաճյուղերում, որտեղ տեղական արտադրության դիմակները վաճառվում են միջինում հարյուր դրամ:

Տեղականին զուգահեռ, շարունակում են բարձր գներով վաճառվել ներկրված դիմակները՝ միջինը 230 դրամով: Մի դեղատանն, օրինակ, Factor TV-ին փոխանցեցին, որ քաղաքացիները հիմնականում նախընտրում են դրսից ներկրված դիմակներ: Ըստ աշխատակցուհու այն առավել որակյալ է, քան տեղականը:

Երևանում դիմակներ վաճառվում են նաև փողոցներում: Օրինակ Մաշտոցի պողոտա- Սարյան փողոցի խաչմերուկում տեղակայված  վաճառակետը տեղական դիմակները վաճառում է կրկնակի թանկ, քան դեղատներում՝ երկու հարյուր դրամով: Ու չնայած դիմակների գնանկումը նկատելի է, քաղաքացիները նշում են, որ անգամ հարյուր դրամն էլ բարձր գին է, եթե հաշվի առնենք, որ այն կարելի է կրել երեքից չորս ժամ։

ՏՄՊՊՀ-ն մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների իրացման ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում։ Հանձնաժողովից փոխանցում են, որ ուսումնասիրության ընթացքում նկատվել է դիմակների գների նվազում, որը հիմնականում պայմանավորված է եղել հումքի գների իջեցմամբ։ Ըստ ՏՄՊՊՀ-ի տեղական արտադրության դիմակների մանրածախ գները 2020 թվականի մայիսի 18-ի դրությամբ եղել են 200-220 դրամի շրջանակում, իսկ հունիսի 30-ի դրությամբ՝ 80 -120 դրամ:

Հավելենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք, ընդհանուր վարակվածների թիվը հատում է 25 հազարը, որից բուժվել են 14 հազարը: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 443 քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան