ԵՄ-ն հաստատել է Շենգենյան գոտու համար «անվտանգ» երկրների ցանկը. Հայաստանը ցանկում ընդգրկված չէ

Լուրեր

30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
Բոլորը

Եվրամիությունն այսօր հայտարարել է, թե ԵՄ անդամ չհանդիսացող որ 15 երկրների քաղաքացիները կարող են Շենգենյան գոտու տարածք մուտք գործել։ Ցանկում ընդգրկված են այն երկրները, որտեղ արդեն տևական ժամանակ է՝ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել և այն երկրները, որտեղ վարակի տարածման տեմպը, համեմատաբար, նվազել է։

Հայաստանը, որտեղ COVID-19-ի 25 հազարից ավելի դեպք կա, ցանկում ընդգրկված չէ։ Ստացվում է՝ Հայաստանի քաղաքացիներին առայժմ չի թույլատրվի Շենգենյան գոտու երկրներ այցելել։

Այսպես, հուլիսի 1-ից ԵՄ տարածք կարող են մուտք գործել Ալգերիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Մոնտենեգրոյի, Մարոկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Սերբիայի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Թունիսի և Ուրուգվայի քաղաքացիները։ Եվրամիության «կանաչ գոտու» երկրների ցանկում տարածաշրջանից ընդգրկված է միայն հարևան Վրաստանը։

Նախորդ շաբաթ, հիշեցնենք, հրապարակվել էր ցուցակ, որտեղ ընգրկված էր 54 երկիր, սակայն այն դեռ վերջնական չէր։ Ցուցակում տարածաշրջանի երկրներից, Վրաստանից բացի, ընդգրկված էր նաև Թուրքիան։ Քննարկումներ արդյունքում այն ցուցակից հանվել է։ Ցանկից բացակայում է նաև Ռուսաստանը, որտեղ COVID-ի դեպքերը գերազանցել են կես միլիոնը։ Նշվում է, որ «անվտանգ» երկրների ցանկը 2 շաբաթը մեկ վերանայվելու է՝ պայմանավորված երկրներում կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ։

Նելլի Մելքոնյան