Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, որոնք ներկայացնում են տարածքի նոր պահնորդային ընկերությունը. ՀԲՃ-ի հայտարարությունը

Լուրեր

30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական բնապահանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ամուլսարում զինված պահնորդային ուժեր են կուտակվել:

Հիշեցնենք, որ քիչ առաջ «Լիդիան Արմենիան»-ը  հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ընկերությունը փոխել է Ամուլսարի տարածքում պահանորդային ծառայություն իրականացնող կազմակերպությունը:

«Այսօր լուսադեմին Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացնում են տարածքի նոր պահնորդային ընկերությունը: Մուտքի առաջին րոպեներին նրանք մեքենաների անիվների տակ սպանել են պոստում ապրող շան երեք ձագուկների:

Քիչ անց, Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչները հավաքվել են երկրորդ «պոստի» տարածքում, ժամանել են նաև ոստիկանները: Թե ի՞նչ նպատակով է իրականացվում այս ցուցադրական գործողությունը՝ կարելի է ենթադրել։

Մեկ ամիս առաջ մենք գրել էինք, որ այսպիսի բաներ սպասվում են․․․ Մայիսի 27-ի մեր հայտարարությունը բառացի ասում է՝

 

  • «Լուրեր են շրջանառվում, որ հաջորդ շաբաթ Ամուլսարում հանքարդյունաբերողներն ինչ-որ գործողություն են նախապատրաստում, որի հիմնական տակտիկան է լինելու՝ բռնի գործողություններ հրահրել՝ դրանցում ներքաշելով Ամուլսարի պահապաններին, դրանով հիմնավորել ոստիկանական միջամտությունը և ճանապարհ բացել Ամուլսարի մոտ հանքային տեխնիկա տեղափոխելու համար:
  • Ամուլսարի պայքարը ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ուղիղ գործողություն է: Այս մասին գրվել է նաև Հավաքների ազատության հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցում, ով շեշտել է, որ այս պայքարը սադրանք, պրովոկացիա կամ այլ բիզնեսների շահերի պաշտպանություն չէ, այլ մաքուր բնական միջավայրում ապրելու մարդկանց հիմնարար իրավունքի պաշտպանության համար մղվող խաղաղ հավաք: Արդեն երկու տարի՝ մեծ զրկանքների գնով ու հսկայական նվիրվածությամբ Ամուլսարի պահապանները պաշտպանում են բոլորիս առողջությունն ու կյանքը:
  • Ամուլսարի պահապանների մեջքին կանգնած է գրեթե ողջ Ջերմուկ համայնքը և տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից: Այս մասին են փաստում մոտ 3000 ստորագրություններով հանրագիրը, բազմամարդ ակցիաներն ու հսկայական աջակցությունը, որ այս պայքարին ցույց են տալիս գիտակից մարդիկ:
  • Հուսով ենք, որ սադրանքի կազմակերպիչները կբացահայտվեն և նրանց գործողությունները կկանխվեն: Ակնկալում ենք նաև բազմաթիվ իրավախախտումների ու կեղծիքների վրա հիմնված այս նախագծի վերջնական դադարեցում ՀՀ կառավարության կողմից»։

Պետությունը պետք է դադարի պաշտպանել մասնավոր ընկերությանն ի հաշիվ բնակչության իրավունքների: Լիդիան օֆշորային ընկերությունն արդեն, կարելի է ասել, գոյություն չունի, անցել է իր պարտատերերին, իսկ ՀՀ կառավարությունը չգիտես ինչու շարունակում է հանդուրժել նրա սպառնալիքները:

Զինված պահակախմբի առկայությունն Ամուլսարում անընդունելի է, այս պրակտիկան պետք է անմիջապես վերացվի: Սա բացահայտ բռնության սպառնալիք է հանքի գործարկման հանդեպ բացասական դիրքորոշում ունեցող համայնքների բնակչության նկատմամբ, և տպավորություն ունենք, որ նման ձևով տարածք ներխուժելը միտումնավոր է արվել՝ որպես ուժի ցուցադրում։ Պահնորդային ծառայություն իրականացնող կազմակերպությունը կարելի էր փոխել շատ ավելի հանգիստ ու առանց որևէ աղմուկի, այլ ոչ թե արտակարգ դրության պայմաններում դարձնել իրավիճակի սրման առիթ։

Այս պահին Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության և ոստիկանության միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդի սկզբունքներով, այսինքն՝ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որևէ հյուրանոցում և Ամուլսարի տարածքում չեն մնա:

Դեպքի վայրից ուղիղ եթերներին կարող եք հետևել այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ»։