Տպավորված եմ գիտության բնագավառում հայ մասնագետների արձանագրած հաջողություններով. ԵՄ-ն պատրաստակամ է տրամադրել նաև փորձագիտական օժանդակություն. Անդրեա Վիկտորինի

Լուրեր

12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Հագեցած օրակարգում ընդգրկվել է հարցերի լայն շրջանակ. անդրադարձ է կատարվել կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ընթացիկ բոլոր ծրագրերին:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ինչպես հանրակրթության և ՄԿՈւ ոլորտներում իրականացվող համապարփակ բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության, այնպես էլ Եվրամիության այն օժանդակության համար, որը տրամադրվել է կորոնավիրուսի պատճառով ստեղծված արտակարգ դրության պայմաններում: Նախարարը կարևորել է այս օրերին կրթության ոլորտում նոր հնարավորությունների զարգացումը՝ պայմանավորված հեռավար կրթության ենթակառուցվածքների ձևավորմամբ: Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները ուսումնական գործընթացը սեպտեմբերին վերսկսելու նպատակով:

Դեսպան Վիկտորինը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ասել է, որ տպավորված է հատկապես գիտության բնագավառում հայ մասնագետների արձանագրած հաջողություններով: Նրա խոսքով՝ ֆինանսական աջակցությունից բացի, Եվրամիությունը պատրաստակամ է տրամադրել նաև փորձագիտական օժանդակություն ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացում:

Նախարար Ա. Հարությունյանը դեսպանին նաև իրազեկել է, որ արդեն լայն շրջանառության է դրվել Հանրակրթության պետական չափորոշիչը, որի փորձնական կիրառումը նախատեսված է 2021 թվականին: Ինչ վերաբերում է կրթության և երիտասարդության ռազմավարություններին, ապա ծավալուն այս փաստաթղթերը դեռևս մշակման փուլում են և հանրային քննարկման կդրվեն ավելի ուշ:

Նա հատկապես կարևորել է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում կրթության, մշակույթի, երիտասարդների փոխանակման ծրագրերի տեղեկատվական կենտրոնների գործունեությունը Հայաստանում՝ էական համարելով դրանց՝ Հայաստանում տեղակայված լինելու հանգամանքը: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել «Ստեղծարար արդյունաբերություն» ծրագրի իրագործումը, որը միտված է մարզերում մշակույթի ոլորտի զարգացման կայուն հիմքերի ձևավորմանը, ինչպես նաև 2021 թ.-ին մեկնարկելիք «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակում հայ-եվրոպական գիտահետազոտական համագործակցությունը»,- ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունում: