Փաշինյանը շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին ձեռք մեկնած պետություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին` բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար. այս մասին Փաշինյանը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
«Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։ Շնորհակալ ենք մեր Սփյուռքին, Ֆրանիսայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժիշկական առաքելություններ ուղարկելու համար»,- գրել է Փաշինյանը։