Կենդանաբանական այգում անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Այսօր վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական  մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

«Կենդանաբանական այգում իրականացված շրջայցը փաստել է, որ  տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Տոմսարկղի տարածքում այցելուները պահպանել են սոցիալական հեռավորությունը՝ հատակին արված գծանշաններին համապատասխան։ Տեղում իրականացվել է ջերմաչափում և ձեռքերի ախտահանում, նաև առկա են եղել «Մուտքը միայն դիմակներով» ցուցանակներ։

Տեսչական մարմնի աշխատակիցները բացատրական աշխատանքներ են կատարել այցելուների շրջանակում՝ դիմակները ճիշտ կրելու, կուտակումներից խուսափելու վերաբերյալ, նաև տրամադրել բժշկական դիմակներ։

Հիշեցնենք, որ ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում  մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում,հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)»,- ասված է հաղորդագրությունում: