Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունիսի 26-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել Վաղարշապատի ատամնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձած դատապարտյալ Կ. Հ.-ին։

«Վերջինիս գոտկատեղում հայտնաբերել են քողարկված 7 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, մարտկոց, ինչպես նաև պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված 4 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 18.30 և 1.99 գրամ, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.92 և 2.57 գրամ քաշերով փոշենման զանգվածներ։

Հունիսի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները Հայաստանի Հանրապետության ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից բերման են ենթարկել քաղաքացիներ Գ. Ղ.-ին, Մ. Մ.-ին և Ա. Չ.-ին։ Վերջինս բերման ենթարկվելիս՝ գրպանից նետել է 0.70 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ, որում հայտնաբերվածը, համաձայն Ա. Չ.-ի բանավոր հայտարարության, հանդիսանում է մեթադոն տեսակի թմրամիջոց։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության»,- ասված է հաղորդագրությունում: