Ո՞վ է Արենիի քարանձավի տարածքում լոլիկ ու պղպեղ տնկել. Աբրոյանը մեղադրում է հնագետին, իսկ նա՝ բացահայտում օրինախախտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Արենիի քարանձավի տարածքում օրենքի խախտումով, առանց լիազոր մարմնի թույլտվության, լոլիկի և պղպեղի տնկիներ են ցանվել. այս մասին ահազանգում է ԿԳՄՍ նախարարության պատմության  և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության արդեն նախկին պետ Արմեն Աբրոյանը: Նա այս տարվա հունիսի 9-ին դիմել է ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն՝ հայտնելով, որ Արենի համայնքի վարչական տարածքի վանական համալիր Նորավանք հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտում և «Արփի բնապատմական արգելոց» տարածքում ինչ-որ անձի կամ անձանց կողմից փորվել է մոտավորապես 200 քմ հողատարածք, տնկվել են բանջարաբոստանային կուլտուրաներ: Այդ ամենը ոռոգելու համար անցկացվել է առու:

Փաստորեն, աշխատանքներն իրականացվել են՝ խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածն ու «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 438 որոշման 33-րդ կետի պահանջները՝ խաթարելով արգելոցի (հուշարձանի) տարածքը և պատմական միջավայրը: Աբրոյանը խնդրել է օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել օրինախախտումը բացահայտելու ուղղությամբ  և օրինախախտներին ենթարկել պատասխանատվության:

Արմեն Աբրոյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ  Արենի խաղողի զարգացման անվան տակ արգելոցի տարածքում  լոլիկի և պղպեղի տնկիներ են ցանվել հնագետ Բորիս Գասպարյանի ձեռամբ կամ մասնակցությամբ: Նա նույնիսկ ենթադրում է, որ տարածքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հեռահար ծրագրեր կան:

Բորիս Գասպարյանը, սակայն, նախ շեշտեց, որ ինքը կապ չունի այդ տնկիների հետ, ապա հավելեց, որ Աբրոյանի նպատակն  աղմուկ և աժիոտաժ առաջացնելն է: Հնագետի պարզաբանմամբ՝ օրինախախտը Արենի գյուղից մի այգեգործ է, որին ոստիկանությունը հայտնաբերել և տուգանել է:

Հնագետը, ի դեպ, շեշտեց՝ նախորդ տարիներին տասնյակ հուշարձաններ են քանդվել և վնասվել՝ հենց Աբրոյանի՝ գործակալության պետ եղած տարիներին, նրա իմացությամբ:  Ի դեպ, Արմեն Աբրոյանը աշխատանքից ազատվել է գործակալության վերակազմակերպման արդյունքում: Նախարարությունում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ. Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը, Կառավարության որոշմամբ, վերակազմակերպվել է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության։

Factor.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հետ: Նա նշեց, որ նախարարությունը որևէ մեկին տվյալ տարածքում լոլիկ կամ պղպեղ ցանելու թույլտվություն չի տվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան