Սերժ Սարգսյանի խոնարհ ծառա Հրայր Թովմասյանը 5-րդ շարասյանն աջակցելու համար է մնացել ՍԴ-ում․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

– Տիկի՛ն Ալեքսանյան, ՍԴ-ի շուրջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արդարադատության նախարարությունը, ԱԺ-ն ընդունել են սահմանադրական փոփոխություններ, և պնդում են՝ ՍԴ-ից հեռացվել է 3 դատավոր, նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանն է հեռացվել, և պետք է նոր դատավորներ ընտրվեն։ Մյուս կողմը՝ ՍԴ անդամները, պատասխանում են, որ իրենք հեռացված չեն, մնում են իրենց տեղերում։ Ինչպե՞ս կբնութագրեք այս դրությունը։

– Այս ամբողջ ընթացքը՝ Սահմանադրական դատարանի թնջուկը, Հրայր Թովմասյանի պահվածքի շարունակությունն է, դա 5-րդ շարասյան քաղաքականությունն է։ Տեսնում ենք՝ ինչպես են համալրվում այդ ուժերը, և սա աջակցությունն է դատավորներին։ Նրանք հասկանում են, որ իրենց թիկունքին մարդիկ կան կանգնած, և զուտ իրավական հարցի հետևում քաղաքական ենթատեքստն ակնհայտ երևում է։ Հրայր Թովմասյանին մենք ճանաչում ենք, նա միշտ ծառայել է կոնկրետ անձի, նա չի ծառայել մարդուն, պետությանը, և այդ թիմի նվիրյալն ու խոնարհ ծառան լինելով՝ փոխվել է ժամանակը, նա պետք է հեռանա։ Նա մնացել է միայն քաղաքական նպատակներից ելնելով։ Հրայր Թովմասյանը մնացել է Սահմանադրական դատարանում՝ աջակցելու 5-րդ շարասյանը։

– Հետաքրքիր է՝ իրավական պրոցեսներ պե՞տք է նախաձեռնվեն այն դատավորների նկատմամբ, որոնք փաստացի չեն ընդունում սահմանադրական փոփոխությունները։

– Նրանք պետք է գնան և ենթարկվեն օրենքին։ Նրանք իրավաբաններ են և լավ գիտեն դրա մասին, իսկ եթե չեն գնալու, հետագայում կերևա, կսկսվեն իրավական գործընթացներ, թե՝ ոչ։ Ինչպե՞ս կարող են չենթարկվել օրենքին Սահմանադրական դատարանի դատավորները, ի՞նչ պետք է անեն։ Դրան անպայման պիտի հետևի իրավական գործընթացը։

– ՍԴ անդամներին պաշտպանողներից գալիս է հետևյալ տեսակետը, որ ճիշտ է՝ Հրայր Թովմասյանը եղել է ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի համար պաշտոնավարումը երկարաձգող Սահմանադրություն է գրել, բայց հեղափոխություն է տեղի ունեցել, նա այսուհետ անկախ է, և պետք է թողնել, որ աշխատի իբրև անկախ դատավոր։ Ինչպե՞ս եք վերաբերվում։

– Թող մնա և աշխատի որպես դատավոր, ի՞նչ պարտադիր է, որ նա լինի Սահմանադրական դատարանի նախագահը։ Ինչի՞ դեմ է հիմա նա խոսում, թող մնա և աշխատի որպես դատավոր։ Հենց սա էլ է խոսում նրա քաղաքական նպատակների և նվիրվածության մասին իր քաղաքական թիմին։ Բայց և նույնիսկ ես չեմ մտածում, որ արժի ինքը մնար և աշխատեր, որովհետև մենք չենք տեսել օրինավոր պրոցեսներին մասնակցություն։ Հիմա այս մարդը ծառայել է Սերժ Սարգսյանին, թող հեռանա։ Թող մնա և աշխատի դատավոր, եթե այլ նպատակներ չունի։ Եվ ինչի՞ համար է այս աղմուկ-աղաղակը, բացարձակապես անհասկանալի է։

– Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ քաղաքական նպատակներ է սպասարկելու Հրայր Թովմասյանը, որ հիմա այսպիսի դիմադրություն կա։

– Սահմանադրական դատարանի տիրույթում գտնվող հարցեր կան՝ նույն Ռոբերտ Քոչարյանի գործը, որոնք իրենց բնույթով քաղաքական հարցեր են։ Եվ տեսնելով, որ կուտակվում են իշխանության փոփոխություն պահանջող ուժերը, այսպիսի հայտարարություններով առաջ են գալիս մարդիկ։ Ասենք՝ Վանեցյանը մեկ տարի առաջ անհայտ մեկն էր, ո՞վ էր իրեն ճանաչում, և այս կարգի մարդիկ, որ գալիս են առաջ, փորձելու են Սահմանադրական դատարանն օգտագործել։ Օրինակ՝ ինչո՞ւ հետ վերցրին Քոչարյանի պաշտպանները դիմումները, այսպես էլ է երևում, որ նրանց նպատակներն այլ են։ Հրայր Թովմասյանն այս ընթացքում լրիվ հեղինակազրկվել է։ Հրայր Թովմասյանի մարդկային կերպարն էլ է խոցելի, երբ նա նախարար էր, հացադուլ էին հայտարարել, և նա ասել էր՝ դա սովորական բան է, ինչպես աղջիկներն ականջօղ են կրում։ Նա խոնարհաբար ծառայել է Սերժ Սարգսյանին և պետք է հեռանար։ Հրայր Թովմասյանը ոչ թե հեռացել է քաղաքականությունից, այլ մնացել է քաղաքականության մեջ և փորձում է լրացնել այն հավաքվածների շարքերը, որ կան նրա հետևում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան