Առաջիկայում պետք է գնանք հակահամաճարակային պայմանների խստացման․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք, նոր հակառեկորդներ ենք սահմանում: Այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, այսօր Հայաստանը մեկ մլն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա վարակակիրների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում: Սա մեծ պրոբլեմ է բոլորիս համար, բայց կա կարևոր պրոբլեմ, որից բխում է այս երկրորդ պրոբլեմը՝ այս վիճակը գիտակցումը և տրամադրությունը Հայաստանում չկա։ Այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ մեր երկրի բնակչությունն ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ: Բայց, ցավոք, մենք այդպիսի իրավիճակ չունենք: Ընդհակառակը, շարունակվում է ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի վերաբերյալ, շատ դեպքերում կյանքը շարունակում է իր բնականոն հունով ընթանալ, ինչին մենք, իհարկե, դեմ չենք, բայց կարծում ենք, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստիվ պահպանվեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պարետատան քննարկում են ունեցել և եկել եզրահանգման, որ այլընտրանք չկա և առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման:

«Քանի դեռ մենք այս թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկան չենք արձանագրել, մենք պետք է գնանք խստացման կանոններով: Ընդ որում՝ այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղությունները ունենալ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։