5.2 մլրդ դրամ՝ կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիներին․ գործազրկության աճ՝ Հայաստանում և աշխարհում

Լուրեր

20.05.2026 | 23:49
Սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ. ԲՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
20.05.2026 | 23:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.05.2026 | 23:21
Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին
20.05.2026 | 23:18
Փաշինյան. ԱԱԾ-ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ, Թևանյան. Կոկորդին է կանգնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
20.05.2026 | 22:49
ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:38
Հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց գլխավոր գործունեությունը դառնա նամազը. Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
Բոլորը

COVID-19-ի 23 հազարից ավելի հաստատված դեպք ունեցող Հայաստանում  Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2020-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85.9 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.3 %-ով:  Աշխատանք փնտրողների 70.7 %-ը կամ 60.7 հազար մարդ գործազուրկ է եղել։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին, երբ Հայաստանում պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ էր, փակվել է 71․471 աշխատատեղ, իսկ մայիսից, երբ պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը վերացվել է և տնտեսական գործունեության օբյեկտները վերսկսել են աշխատանքը, վերականգնվել է 50․094 աշխատատեղ։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն այժմ ընտրել է «առանց կարանտին» ճանապարհը, որովհետև կարանտինի օրերին տեսնում էին՝ ինչպես էր տնտեսությունը գահավիժում։ Այժմ էլ տոտալ արգելափակումների գնալու դեպքում 150 հազար աշխատատեղի կորուստ են ակնկալում։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կանխատեսում է, որ մոտակա ամիսներին գրանցվելու է բիզնեսի մեծածավալ դադար և գործազրկությունը նույնիսկ «առանց կարանտինի» պայմաններում է մեծանալու։ Թվեր դժվարանում է նշել, քանի որ կարծում է՝ չկա ամբողջական օբյեկտիվ տեղեկատվություն, որը թույլ կտա գործազրկության մասով կանխատեսումներ իրականացնել։

«Վերջին 5 ամսվա ընթացքում տնտեսությունը գրանցել է 3․7% անկում։ Բնականաբար, անկմանը հետևելու է աշխատատեղերի փակումը և մոտակա ամիսների ընթացքում ավելի ու ավելի շատ են դրանք փակվելու։ Հատկապես մտահոգիչ է անկումը մանրածախ առևտրի և շինարարության ոլորտում, որտեղ մեծաքանակ աշխատողներ են ներգրավված»,- ասում է տնտեսագետը։

Նոր տեսակի կորոնավիրուսի սոցիալական հետևանքները մեղմելու և COVID-19-ի պատճառով գործազուրկ դարձած քաղաքացիներին աջակցելու նպատակով Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներից երեքից, վերջին տվյալներով, օգտվել է 184․254 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հակաճգնաժամային 3 միջոցառման իրականացման համար պետբյուջեից տրամադրվել է 5 մլրդ  289 միլիոն 389 հազար 500 դրամ։

Այսպես, 2.093 քաղաքացի շահառու է ճանաչվել հակաճգնաժամային 4-րդ միջոցառման շրջանակում։ Վերջին տվյալներով՝ 2020 թվականի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած 1․691  ծնող մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար արդեն ստացել է 100 հազար դրամ աջակցություն: Տրամադրված ընդհանուր գումարը կազմել է 169 մլն 100 հազար դրամ: Հակաճգնաժամային միջոցառման ողջ ծավալի իրականացման համար պետբյուջեից հատկացված գումարը 209 մլն 300 հազար դրամ է։

COVID-19-ի արդյունքում գործազուրկ դարձած քաղաքացիներին տրամադրվող մյուս աջակցությունը հակաճգնաժամային 6-րդ ծրագրի շրջանակում է։ Այս դեպքում շահառու կարող են դառնալ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, ովքեր չունեն մինչև 14 տարեկան երեխա։ Նրանք ստացել են 68.000-ական դրամ աջակցություն:

6808 քաղաքացի արդեն ստացել է ընդհանուր առմամբ 462 մլն 944 հազար  դրամի աջակցություն: Հակաճգնաժամային 6-րդ միջոցառման շահառու է հանդիսացել 8․091 քաղաքացի։ Ընդհանուր տրամադրված գումարը 550 մլն 188 հազար դրամ է։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման 9-րդ միջոցառման շահառու է դարձել 175․749 քաղաքացի։  Այս միջոցառումից, հիշեցնենք, օգտվել կարող են 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ Նրանք յուրաքանչյուր երեխայի համար ստացել են 26.500 դրամ աջակցություն: Հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շրջանակում  175․749  երեխայի համար վճարվել  4 մլրդ 657 մլն 345 հազար 500 դրամ։

Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ հակաճգնաժամային միջոցառումների հասցեականությունը բավականին ցածր է և դրանք խնդրի ժամանակավոր լուծումներ են․ «Մենք ունենք բավականին լավ, հաջող ծրագրեր գործազուրկների համար, բայց ունենք նաև ոչ նպատակային, անիմաստ ծախսեր, երբ, օրինակ, այս կամ այն ոլորտին տրվում էր գումար՝ հաշվի չառնելով այդ անձի եկամուտների նախկին մակարդակը։ Մարդ, որը նախկինում 600-700 հազար դրամ է ստացել, այդ մարդուն մեկ ամիս 68 կամ 136 հազար դրամ տալն անիմաստ է, քանի որ նա ուղղակի դրա կարիքը չունի, նա կարող է իր խնայողությունների հաշվին էլ իր հարցերը լուծել»։

Տնտեսագետի կարծիքով՝ խնդիրն այստեղ լուրջ է, քանի որ Կառավարությունը հատվածական որոշումների է գնացել՝ մոռանալով, որ այս ճգնաժամը ոչ թե 1-2 ամիս է տևելու, այլ 1 տարուց ավելի։  Այդուհանդերձ, հիշեցնում է, որ նման վիճակ միայն Հայաստանում չէ։ Ամենազարգացած տնտեսությունն ունեցող երկրներն անգամ ճգնաժամի մեջ են հայտնվել։

«Կանադայում, ԱՄՆ-ում կանխատեսվում է, որ այս տարվա ընթացքում գործազուրկների թիվը 5%-ով կավելանա»,- ասում է Պարսյանը։

Հասկանալու համար, թե կորոնավիրուսի պայմաններում ինչպիսին է գործազրկության մակարդակը Հայաստանից դուրս,  Factor.am-ն ուսումնասիրեց միջազգային փորձը։

Այսպես,  Ռուսաստանում գործազուրկների թիվը, վերջին տվյալներով,  հասել է 4 մլն 513 հազարի։ Ապրիլի համեմատ՝ ցուցանիշն աճել է 227 հազարով։ 2012-ից ի վեր՝ առաջին անգամ երկրում  գործազրկության մակարդակլը գերազանցել է 6%-ը։

Վրաստանում, որտեղ գործազրկության ցուցանիշը նույնպես աճել է, առաջիկայում կանխատեսում են մինչև 350 հազար անաշխատանք քաղաքացի ունենալ։  Նախորդ տարի այստեղ գործազուրկ էր 221 հազար քաղաքացի։ Ստեղծված վիճակը մեղմելու նպատակով պետությունն ամեն ամիս 150 լարի կամ 47 դոլար է վճարելու կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիներին։

Ղազախստանում մարտ-ապրիլին կարանտինի հետևանքով 4․2 միլիոն քաղաքացի առանց աշխատանք է մնացել, գործազրկության մակարդակը հասցնելով 4․8%-ի։ Երկրի Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության տվյալներով տարեվերջին այն կկազմի 6․1%:

Համավարակի ազդեցությունը մեծ է նաև Բելառուսի գործազրկության մակարդակի վրա։  Այստեղ կորոնավիրուսի պատճառով հարկադիր պարապուրդի մեջ գտնվողների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելացել է 4․7 անգամ։ Աշխատատեղերի ամենամեծաքանակ կրճատումը մայրաքաղաք Մինսկում է եղել․ կրճատվել է աշխատատեղերի 22%-ը։ Եվ եթե 2020-ի ապրիլին  երկրի զբաղվածության կենտրոններում 86 հազար աշխատատեղ է գրանցվել, ապա մարտի վերջին՝ 72 հազար։

Մոլդովայում մարտի 17-ից մայիսի 15-ը 12․727 գործազուրկ է գրանցվել։ Արդեն արտակարգ դրության ավարտից հետո՝ ևս 4500 քաղաքացի կորցրել է աշխատանքը։ Երկրի վարչապետը հայտարարել է, որ գործազրկության մակարդակի՝ առավելագույնը 3 անգամ ավելացում են կանխատեսում։ Սրանով պայմանավորված՝ Մոլդովայի կառավարությունը որոշել է 5․1 միլիոն եվրո հատկացնել գործազրկության նպաստների համար։

Գերմանիայում վերջին 10 տարում առաջին անգամ գործազուրկների թիվը մոտ է  3 միլիոնի սահմանը հատելուն։ Երկրում Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դեթլեֆ Շեելեն հույս է հայտնել, որ աշնանը, երբ թուլանան զբոսաշրջության ու ռեստորանային բիզնեսի սահմանափակումները, աշխատաշուկայում տիրող իրավիճակը կբարելավվի։

ԱՄՆ-ում էլ չնայած գործազրկության ցուցանիշը ապրիլի համեմատ 1․4%-ով նվազել է՝ 14․7%-ից հասնելով 13․3%-ի,  միայն վերջին 2 շաբաթում 3 միլիոն մարդ է դիմել գործազրկության նպաստի համար։ Վերջին 14 շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի համար կառավարությանն է դիմել 47 միլիոն մարդ։

 

Նելլի Մելքոնյան