Ո՞ր երկրների քաղաքացիները հուլիսի 1-ից կկարողանան Շենգենյան տարածք մուտք գործել

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Հայտնի են այն երկրները, որոնց համար հուլիսի 1-ից բաց կլինեն Շենգենյան գոտու երկրների սահմանները։

Հայաստանը ցանկում ընդգրկված չէ։ Այս տեղեկանում ենք Euronews-ից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2 ցուցակ է կազմվել․ առաջինում այն երկրներն են, որոնց համար ԵՄ անդամ պետությունների սահմանները բաց կլինեն։ Այնտեղ 54 պետություն է ընդգրկված: Երկրորդ ցուցակում այն երկրներն են, որոնք COVID-19-ից շատ են տուժել և որոնց քաղաքացիներն առայժմ չեն կարողանա Շենգենյան գոտի մուտք գործել։ Առայժմ հրապարկված է միայն առաջին ցանկը։ Հայաստանը, որտեղ COVID-19-ի 23 հազարից ավելի դեպք կա, ցանկում ընդգրկված չէ։ Ստացվում է՝ Հայաստանի քաղաքացիներին առայժմ չի թույլատրվի Շենգենյան գոտու երկրներ այցելել։

Եվրամիության «կանաչ գոտու» երկրների ցանկում տարածաշրջանից ընդգրկված է միայն հարևան Վրաստանը, որն ինքն է «կանաչ» երկրների ցանկ սահմանել և որի սահմանը ևս փակ է Հայաստանի համար։

Ուշագրավ է, որ ցուցակում առկա է Թուրքիան, մինչդեռ այնտեղ COVID-ի 193.115 դեպք կա։

Իսկ ահա Ադբեջանը, որտեղ կորոնավիրուսի դեպքերը Թուրքիայից գրեթե 13 անգամ պակաս են, Եվրամիության «կանաչ գոտու» երկրների շարքում չի հայտնվել։

Ցանկից բացակայում է նաև Ռուսաստանը, որտեղ COVID-ի դեպքերը գերազանցել են կես միլիոնը։ Ցանկում ընդգրկված են նաև այն երկրները, որտեղ արդեն տևական ժամանակ է՝ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել (Մոնտենեգրո, Նոր Զելանդիա)։

ԵՄ-ից առայժմ չեն բացատրում՝ ինչ սկզբունքով են ընտրել, թե որ երկրներից կարելի է ԵՄ այցելել և որտեղից՝ ոչ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ անցնող շաբաթում ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական ցուցանիշը 700-ից պակաս չէ, իսկ 1 մլն բնակչի հաշվով գրանցվող դեպքերի թվով այն տարածաշրջանում առաջինն է, ԵՄ սահմանները հայաստանցիների համար, հնարավոր է, դեռ երկար փակ մնան։

Հավելենք, սակայն, որ երեկ՝ հունիսի 25-ին, եվրոպական պաշտոնյաներին չի հաջողվել հարցի շուրջ վերջնական որոշում կայացնել, և բանակցություններն այսօր շարունակվելու են։

Ըստ այդմ՝ հնարավոր է ցանկում որոշ փոփոխություններ մտցվեն։

Ստորև ներկայացնում ենք այն երկրների ամբողջական ցանկը, որոնց քաղաքացիներն այս պահի դրությամբ կարող են հուլիսի 1-ից ԵՄ տարածք այցելել։

Վատիկան, Մոնակո, Մոնտենեգրո, Անդորա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թայլանդ, Մյանմար, Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Պալաու, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Դոմինիկա, Բահամյան կղզիներ, Սենթ Լյուսիա, Ուրուգվայ, Ջամայկա, Կուբա, Գայանա, Պարագվայ, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Մոզամբիկ, Մավրիկի, Զամբիա, Ռուանդա, Եթովպիա, Մարոկո, Ալժիր, Եգիպտոս:

Հավելենք, որ Եվրոպայում մինչ օրս COVID-19-ի ավելի քան 2․3 միլիոն դեպք է գրանցվել, որից այժմ ակտիվ է 867 հազարից ավելին։ Եվրոպայում կորոնավիրուսից մահացել է 189․731 մարդ։ Միայն վերջին 24 ժամում այնտեղ վարակման 8․961 դեպք է գրանցվել։

Նելլի Մելքոնյան