ՀԿԵ-ում ամփոփել են գարնանային ստուգումներրի արդյունքները

Լուրեր

13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Բոլորը

Հունիսի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացել է ընկերության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել և ամփոփվել են երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները:

«Հանձնաժողովը՝ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, ուսումնասիրել է Հայաստանում գործող բոլոր երկաթուղային գծերը, արհեստական ​​կառույցները, էներգամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի ենթակառուցվածքների օբյեկտները:

Ստուգումների ընթացքում հայտնաբերվում են թերություններ, ձեռնարկվում դրանց վերացմանն ուղղված միջոցներ, գնացքների սահմանված արագությունները համապատասխանեցվում են ուղու տեխնիկական վիճակին, երկաթուղին  նախապատրաստվում է ամառային շրջանում կայուն աշխատանքին` հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները: Լուրջ ուշադրություն է դարձվում աշխատանքային պայմաններին և դրանց համապատասխանությանը գործող օրենսդրությանը և ընկերության ներքին կանոնակարգերին:

ՀԿԵ գլխավոր տնօրենն անդրադարձել է հայտնաբերված թերությունների վերացման մի շարք հարցերի` ընդգծելով համակարգված մոտեցման անհրաժեշտությունը:

–  Հարցեր կան տեխնիկական կանոնակարգերի և դրույթների հսկողության համակարգին, կատարվող աշխատանքների որակին և նկատուղությունների կանխարգելման և վերացման գործընթացին: Այստեղ անհրաժեշտ է բացառել տեխնիկական, ձևական մոտեցումը նման խնդիրների լուծմանը  և բացահայտել համակարգված մոտեցման հնարավորությունները: Ֆորմալիզմը Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի հիմնախնդիրների լուծման ժամանակ բացառվում է, թույլ տված սխալներից պետք է ճիշտ հետևություններ անել և գտնել դրանց համապարփակ կանխարգելման և վերացման ուղիները, – նշեց Ա.Մելնիկովը:

Հատուկ անդրադարձ կատարվեց կադրային հարցերին: Այս կապակցությամբ Ա.Մելնիկովը կարևորեց դաստիարակչության ինստիտուտի ներդրումը և ավագ սերնդի փորձի կիրառումը: ՀԿԵ գլխավոր տնօրենը նաև ասաց, որ կառավարման արդյունավետության և թափանցիկության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ներդրել երթևեկության անվտանգության և աշխատանքի պաշտպանության հասարակական ​​տեսուչների ինստիտուտը: Նրա խոսքով, դա թույլ կտա լրացնել ընկերությունում գործող համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը:

– Իմ դիտարկմամբ, ընկերությունում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք լրացուցիչ նյութական ռեսուրսներ չեն պահանջում: Միակ հարցը՝ գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու վերահսկումն է, – ասաց ՀԿԵ գլխավոր տնօրենը:

Գարնանային հանձնաժողովային ստուգման արդյունքներով, պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ընկերության 37 աշխատակից: Իր հերթին, ՀԿԵ արհեստակցական կազմակերպությունների միությունը ֆինանսապես խրախուսել է աշխատանքում լավ արդյունքների հասած ընկերության ստորաբաժանումները»,- ասված է ՀԿԵ-ի տարածած հաղորդագրությունում: