ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հորդորում է ՀՀ իշխանություններին հետամուտ լինել վեթինգի վերաբերյալ իրենց խոստմանը և անհապաղ սկսել դրա իրականացումը

Լուրեր

09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել՝ ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Պլատֆորմի աջակցության վերաբերյալ

 

«Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը․

– կարևորելով Հայաստանում ոլորտային և ինստիտուցիոնալ բարեփոխումների հետևողական, մասնակցային և թափանցիկ իրականացման անհրաժեշտությունը,

– ակնհայտ համարելով, որ կոռուպցիայի և ապօրինությունների դեմ հասարակության պատվերի հիման վրա նոր իշխանությունների կողմից իրականացվող պայքարն արժանանում է նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի ժառանգորդների դիմադրությանը,

– գնահատելով Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը ս․թ․ հուլիսի 7-ին վերսկսելու վերաբերյալ որոշումը՝ որպես Դատարանի կողմից առանձին քաղաքական խմբերի շահերը սպասարկելու բացահայտ դրսևորում,

– վտանգ տեսնելով նախկին ռեժիմի ներկայացուցիչերի գործողություններում ՀՀ-ում ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև արդարության վերականգնման  համար,

– մտահոգված լինելով դատական համակարգի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու առկա միտումներով՝

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է.

 

– ողջունում ենք ՀՀ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ՝ կոչ անելով օգտագործել հասարակությունում առկա ողջ ներուժը պայքարի արդյունավետության բարձրացման համար,

– մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Սահմանադրության փոփոխությունների իրականացման գործում,

– ողջունում ենք Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև վերջիններիս անդամ պետությունների ղեկավարների աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին,

– կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանում իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներում հասարակության ակտիվ և լիարժեք մասնակցությունն ապահովելու համար, մասնավորապես՝ ստեղծել և զարգացնել ինստիտուցիոնալ շրջանակներ՝ դրանցում քաղաքացիական հասարակության ներգրավման համար,

– հորդորում ենք ՀՀ իշխանություններին դրսևորել վճռականություն և հետևողականություն բարեփոխումների իրականացման գործընթացում,

– կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տալ նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմի և ժողովրդի իշխանության շարունակական յուրացման իրավաքաղաքական գնահատականը,

– հորդորում ենք ՀՀ իշխանություններին հետամուտ լինել դատական համակարգի լիակատար և խորքային զտման (վեթինգի) վերաբերյալ իրենց խոստմանը և անհապաղ սկսել դրա իրականացումը,

– կոչ ենք անում Հայաստանի բոլոր ժողովրդավարական ուժերին առժամանակ մի կողմ թողնել միմյանց և ՀՀ իշխանությունների հետ ունեցած բոլոր տարաձայնությունները՝ միավորելով ջանքերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում,

– կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանի խմբակցություններին խուսափել  Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ տալուց»։

 

 

Ծանոթություն․ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները և նպատակները Հայաստանում, ինչպես նաև ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ–ը հետամուտ է ԱլԳ  ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը: