Դարանակալած ոստիկանները բռնել են մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին

Լուրեր

11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

Ոստիկանները կանխել են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղների գողությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից փորձել էին գողություն անել։ Անհայտ անձինք նույն օրը, ժամը 4-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապամոնտաժել էին համալիրի տանիքի թիթեղը։ Մալաթիայի քրեական հետախույզներն ու համալիրի անվտանգության աշխատակիցները տեղեկություններ ձեռք բերեցին, որ թիթեղն ապամոնտաժած անձինք վերադառնալու են` դրանք հափշտակելու։ Համալիրի տարածքում կազմակերպվեց դարանակալում։ Հունիսի լույս 24-ի գիշերը կասկածվողները եկան թիթեղների հետևից։ Դարանակալած ոստիկաններն ու համալիրի անվտանգության աշխատակիցները նրանց բռնեցին հենց համալիրի տանիքի վրա։ Երևանում բնակվող երիտասարդներին բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։

Խոշոր համալիրները հագեցած են անվտանգության ժամանակակից ահազանգման համակարգերով ու տեսախցիկներով, բացի այդ, մշակութային համալիրների նկատմամբ ցանկացած նմանօրինակ հանցավոր ոտնձգություն արժանանալու է ոստիկանության հետևողական հակազդմանը։ Պահանջում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց»,- նշված է հաղորդագրության մեջ։