«Գյումրի» ԲԿ-ում հետվիրուսային փուլում թոքաբորբով հիվանդների թիվն աճել է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսով հիվանդների թվի աճ։ Միաժամանակ, ավելացել է կորոնավիրուսից ապաքինված, բայց թոքաբորբ ունեցող հիվանդների թիվը։ Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսում տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Նրա խոսքով՝ «Գյումրի» ԲԿ-ում կա կորոնավիրուսի արդեն բացասական թեստով 10 պացիենտ, որոնք, սակայն, թոքաբորբով են հիվանդ։ Ընդհանուր առմամբ, թոքաբորբով 17 հիվանդ ունեն։

«Վիրուսն իր վատ գործն արել է, բերել է թոքաբորբի և օրգանիզմից դուրս է եկել։ Վիրուսն արդեն չկա, բայց թոքաբորբն ախտահարել է թոքերը, և հիմա ունենք հետվիրուսային փուլի ծանր թոքաբորբով հիվանդներ։ Մենք այս փուլում չպիտի ունենայինք այս քանակը, սովորաբար այս ամիսներին 1-2 թոքաբորբ էր բաժանմունքում լինում։ Հիմա ունենք 17 թոքաբորբով հիվանդ, որոնցից մի քանիսի պարագայում կասկածում ենք, որ COVID է: Սպասում ենք թեստերի պատասխանին, եթե դրական եղան, այդ հիվանդները կտեղափոխվեն ինֆեկցիոն հիվանդանոց կամ Երևան»,- նշեց Արմեն Իսահակյանը։

Բուժկենտրոնի տնօրենն ասաց՝ հնարավոր է՝ հիվանդը նախկինում վարակված լինի կորոնավիրուսով, և բուժվելուց հետո թոքաբորբ սկսվի։

«Մենք ունենք բժիշկ, որն ապաքինվել է, բայց թոքաբորբ է զարգացել։ Ինքը հիմա բացասական է, բայց թոքաբորբը ծանր է, վերջին հակաբիոտիկներն են օգտագործում»,- ասաց Իսահակյանը։

«Գյումրի» ԲԿ-ն այս շրջանում բավական լարված է աշխատում, քանի որ աշխատակիցների շրջանում կան կորոնավիրուսով վարակվածներ․ կենտրոնի 420 աշխատակցից 17-ը վարակված է կորոնավիրուսով, 30-40-ը մեկուսացած է, շատերն էլ հարկադիր պարապուրդում են։

«Բժիշկների մասով կա խնդիր։ Ուրախացա, որ անեսթիզիոլոգ-ռեանիմատոլոգի թեստի պատասխանը բացասական է, վաղը կգա աշխատանքի։ 4 հոգի ունենք, երկուսը հիվանդացել են։ Հիմա մեկը կգա, կլինեն 3 հոգի։ Առաջինը սկսվել է սրտաբանից, որն ինսուլտով հիվանդի մոտ էր, ոչ ոք չէր էլ սպասում, որ կարող էր վարակված լինել։ Գնացել է կոնսուլտացիայի թերապևտիկ բաժանմունք, 4 օր հետո նոր պարզվել է, որ այդ հիվանդը, բացի ինսուլտից, նաև կորոնավիրուս ունի։ Ընդունվել է ծանր ինսուլտով, սիմպտոմներ չի ունեցել, սկսել ենք բուժումը։ Հետո բժիշկը, շփվելով իր կոլեկտիվի հետ, վարակել է մյուսներին»,- ասաց «Գյումրի» ԲԿ-ի տնօրենը։

Նշենք, որ այս պահին Շիրակի մարզն ունի ռեանիմացիոն ու տրիաժային ծառայության կարիք։ Իսկ թե որտեղ կծավալվեն այս ծառայությունները, կորոշի Առողջապահության նախարարությունը։ Առաջարկներն արդեն ուղարկվել են առողջապահական գերատեսչություն։

Էմմա Չոբանյան