Անընդունելի է, որ դատավորները սպառնում են դիմել ՄԻԵԴ. խնդրեմ, դիմե՛ք. Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ այն փաստին, որ ՍԴ դատավորները երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, թե կդիմեն ՀՀ դատարաններ, հետո նաև՝ ՄԻԵԴ՝ վիճարկելու համար ԱԺ-ի կողմից ընդունված ՍԴ օրենքը, որի համաձայն՝ իրենց լիազորությունները դադարեցվում են:

«Յուրաքանչյուրիս իրավունքն է, սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության գործիքներին, այդ թվում՝ ՄԻԵԴ: Դա ՍԴ դատավորների իրավունքն է: Բայց սպառնալ նրանով, որ մենք դիմելու ենք ՄԻԵԴ՝ իմ կարծիքով, անընդունելի է: Խնդրեմ, դիմե՛ք: Սպառեք ներպետական ատյանները, գնացեք ՄԻԵԴ, ստացեք որոշում: Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում՝ ՀՀ-ն կպարտավորվի այդ խախտումը վերացնել: Եթե չարձանագրի՝ հարցը կհամարվի փակված»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան