Պարզվում է՝ ամիսներ շարունակ մեքենայի մեջ վարելուց նկարահանվել եմ, հիմա ինչ-որ բան են բռնել և ուզում են դրանով որոշակի ճնշում գործադրեն. Խաժակյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ես իմացա, որ երկու տարբեր, իրար հետ կապ չունեցող քրեական գործերով որպես վկա պետք է հարցաքննություն տամ, և այսօր ավագանու նիստի մեկնարկին ինձ քրեական վարչության ներկայացուցիչը հանձնեց ծանուցագիրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Գործը վերաբերում է «Լույս» խմբակցությանը օրենքով ամրակցված մեքենային, որը, բնականաբար, ունի վարորդ, որն իրականացնում է մեքենայի սպասարկումը։ Վարորդին վաղ առավոտյան տնից դուրս են տարել, բերել են քրեական վարչություն, հետագայում նաև իր կնոջն են այնտեղ հրավիրել և հարցերի բնույթը և գուցե նաև այն արդյունքը, որը կակնկալեին ոստիկանության ներկայացուցիչները այն էր, որ դուրս գար, թե ինքը ֆիկտիվ գրանցված վարորդ է․ հացրել են, թե ո՞վ է փողը ստանում, ի՞նչ է անում, իմ վերաբերյալ են սկսել հարցեր տալ և այլն: Այս քրեական գործին մասին, երբ իմացա, պարզապես ծիծաղս եկավ, որովհետև իր՝ որպես աշխատակից, առնչությունները, փաստաթղթավորվում են յուրաքանչյուր ամիս, ինքը գնում է, ներկայանում է, փաստաթղթեր է ստորագրում և այլն, ուստի իր գործառույթների կատարման մասով պարզապես ծիծաղելի է այն, ինչը որ իրենք անում են»,– ասաց Խաժակյանը։

Անդրադառնալով հարուցված մյուս քրեական գործին, ավագանու ընդդիմադիր անդամն ասաց․ «Կրկին ներգրավված եմ որպես վկա։ 6-րդ վարչությունից հրավեր ստացա և, ստիպված, ավագանու նիստը թողել, եկել եմ։ Հաշվի առնելով, թե ինչ գործի մասին է խոսքը և ինչ են փորձում ինձ մեղսագրել, ես հասկանում եմ, որ այս իշխանությունները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած, երբ ընդդիմադիր ավագանու անդամին, որն, ի դեպ, նաև ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անդամ է՝ Հայաստանից պատվիրակ, վարորդին տարել են և ասում են՝ ի՞նչ հաճախականությամբ ես գնում աշխատանքի, ո՞վ է վարում։ Պարզվում է՝ ամիսներ շարունակ մեքենայի մեջ, վարելուց նկարահանվել եմ, որքան հասկանում եմ՝ նաև ձայնագրել էր խոսակցությունները, հիմա ինչ-որ բան են բռնել և ուզում են դրանով որոշակի ճնշում գործադրեն»։