«Օրինագծի փոփոխությունները միտված են հանդարտեցնելու հակընդդեմ բողոքները, հիստերիան»․ իրավապաշտպան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լրամշակումից հետո փոխել է իր էությունը։ Նման տեսակետ է հայտնում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Նախագիծը կոչվում է ոչ թե «ընտանեկան բռնության կանխարգելման» այլ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքի նախագիծ»։

«Լրամշակված տարբերակն ունի խնդրահարույց դրույթներ, և ընդհանուր փիլիսոփայության տեսանկյունից այն փոխվել է՝ ընտանեկան բռնություն վերապրած անձի պաշտպանությունից վերածվելով ընտանիքում խաղաղության, համերաշխության մթնոլորտի վերականգնման։ Իսկ սա իրավականորեն ձևակերպելն անհնար է»,- ասում է իրավապաշտպանը։

Նախագծում տեղ է գտել այնպիսի եզրույթ, ինչպիսին է «ավանդական արժեքի ամրապնդումը»: «Նման մոտեցումը դուրս է իրավական որոշակիությունից, դա մեր կողմից որակվում է որպես ոչ մասնագիտական, քանի որ թուլացնում է օրինագծի էությունը։ Արդյո՞ք մենք դիտարկում ենք այս փաստաթուղթը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության փատաթուղթ, թե՞ որպես ավանդական արժեքի ամրապնդման կամ ընտանիքում համերաշխության մթնոլորտի վերականգնման փաստաթուղթ»,- շեշտում է մեր զրուցակիցը։

Նա նկատում է, որ լրամշակումից հետո փորձ արվեց բավարարել այն անձանց պահանջները, որոնք խոսում էին ավանդական ընտանիքի պահպանման մասին և մտավախություն ունեին, որ օրինագիծը կարող խաթարել այդ պրոցեսը․ «Այո, հագուրդ տրվեցին հասարակական տրամադրություններին, փոփոխություները միտված են հանդարտեցնելու հիստերիան, հակընդդեմ բողոքները»։

Իրավապաշտպանը տեղեկացնում է, որ իրենց դիտարկումներն ուղարկել են միջազգային կազմակերպությունների․ «Կարծում եմ՝ այդ քայլը ինչ-որ փուլում կտա իր արդյունքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան