Նրանք Հայաստանին տափաստանի պես վերաբերվող ալիբաբաներ են, ուզում են անցյալը հետ բերել. Էդուարդ Զորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանն է: Նա անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքական կյանքին, կոնսոլիդացվել փորձող ընդդիմության գործողություններին և արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ում նոր նախագծերի ընդունմանը:

-Պարո՛ն Զորիկյան, երեկ խորհրդարանը  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ուշագրավ է, որ ինչպես նախկինում գրանցված բազմաթիվ դեպքերում, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին  պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  հարցում, այս դեպքում ևս նախագիծն ընդունվեց միաձայն: Որոշ իրավապաշտպաններ այն կարծիքին են, որ իշխող ուժն այսպիսով վերածվում է ԽՄԿԿ-ի, որի կազմում գեթ մեկը չի հանդգնում այլ կարծիք ունենալ կամ ձեռնպահ մնալ: Ըստ Ձեզ՝ այս բացարձակ միաձայն քվեարկություններն ինչի՞ մասին են խոսում:

-Խորհրդարանը լեգիտիմ է, ուստի կարող է գործել  այնպես, ինչպես հարկ է համարում: ԽՄԿԿ-ի  հետ համեմատությունը լավը չէ, որովհետև այդ կուսակցության հետ մենք կապ չունենք: Այդ կուսակցությանն անդամակցում էին այն նույն բանի համար, ինչի համար անկախությունից հետո սկսեցին անդամակցել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին: Նախագծերը, որոնց համար քվեարկում են ԱԺ-ում, չեն կարող տարակարծություններ առաջ բերել:  Ներկուսակցական անհամաձայնություններ կարող են լինել, բայց հարցեր կան, որոնց շուրջ տարակարծություն չի կարող լինել, պետք է միակարծիք լինել:  Ի վերջո, այդ հարցերի պատգամով ենք մենք այդ խորհրդարանին ընտրել:

– Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը ՍԴում նշանակված է հուլիսի 7ին: Ի՞նչ սպասել այս համատեքստում: Տեսնում ենք, որ ընդդիմադիր բևեռում կոնսոլիդացիայի փորձ է արվում, թեպետ դեռևս չի հաջողվել այն իրականացնել:

-Նախկինները պետք է հասկանան, որ Հայաստանում այլևս ժողովրդավարություն է: Ինձ թվում է՝ նրանք դա դեռ չեն հասկացել, կամ չեն ուզում ընդունել: Եթե չեն հասկացել՝ ավելի մեղմ կգնահատեմ իրենց վիճակը: Եթե չեն ընդունում և սկզբունքորեն փորձում են հետ բերել  անցյալը, բյուջեն գրպանելու իրենց հնարավորությունը, դա չի լինելու: Ընդդիմության կոնսոլիդացիա կլինի, բայց ես դա կանվանեի ինքնալյուստրացիա: Թեպետ դրա կարիքն էլ չկա. բոլորս շատ լավ գիտենք՝ ով ով է: Նրանք գիտեն, որ նստելու են, պատժվելու են և ամեն ինչ անում են, որ  անցյալը հետ բերեն, բայց չի ստացվելու: Որքան շուտ դա հասկանան, այնքան լավ՝ իրենց համար: Թող մտովի հետ գնան այն օրերը, երբ վարչապետն ասում էր՝ մտեք օրինականության դաշտ, վճարեք հարկեր, վերադարձրեք գողոնը և Աստված ձեզ հետ: Ոչ ոք դա չարեց: Այդ մարդիկ չեն սիրում Հայաստանը, Հայաստանին վերաբերվում են որպես մի տափաստանի, իրենք էլ ալիբաբաներն են, որոնք հարձակվում են  անցնող-դարձողների վրա ու թալանում: Սա պետություն է, Հայաստանի Հանրապետությունը, ուր այսուհետ պետք է լինի ժողովրդավարություն: Սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ հարցնում է ժողովրդի կարծիքը և  ասում է՝ ոչ մի բան ինքնագլուխ չեմ անելու:

-Ի՞նչ եք կարծում, ներկայիս քաղաքական վայրիվերումներն ի՞նչ ազդեցություն են ունենում հասարակության վրա՝ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից: Հանրության մի մասը քննադատում է իշխանությանը չափից դուրս «թավշյա» մոտեցումների համար, ասում է, որ չեն իրականացվում խոստացված փոփոխությունները, իսկ երբ փորձ է արվում դրանք ի կատար ածել, այլ ճամբարից են հնչում քննադատություններ: Ընդ որում, նկատենք, որ ատելության խոսքի պակաս չկա…

-Իրոք, հանրության մի մասն իշխանությանն ասում է՝ շատ մեղմ եք վարվում մարդասպանների հետ, Հայաստանի հիմքերը քանդողների, հայկական բանակը թուլացնողների հետ, օտարի դեմ սահման բացողների հետ: Նույն այդ մարդիկ  ասում են՝ պետք է էս անել, էն անել: Անձամբ ես այդ մարդկանց կասեմ՝ համբերեք: Եթե  իշխանությունը մի տարի առաջ ինչ-որ բան էր ասում, այսօր տեսնում ենք, որ արդեն անում է: Մեր գործը  հարցը բարձրացնելն է. ժողովրդավարությունը դա է: Իսկ ում տեղը կալանավայրում է, անուն առ անուն գիտենք, և այդ սուտի գողական սկզբունքի կրողները, որոնք  ասում են. «կարաք՝ դակազատ արեք», պետք է համոզված լինեն, որ այո, ապացուցել հնարավոր է  իրենց մեղքը. մի գործով չապացուցվի, մյուսով կապացուցվի:  Իրենք որքան ձգձգեն  ու զենքերը վայր չդնեն, այնքան խրվելու են իրենց իսկ գործած մեղքերի մեջ, որովհետև սկսվելու են իրենց հետ կապված ավելի վատ գործեր բացահայտվել:

Ի դեպ, երկրում մեկը մյուսի հետևից կարևորագույն օրենսդրական փոփոխություններ են ընդունվում արտակարգ դրության պայմաններում: Արտակարգ դրությունը, փաստորեն, որևէ կերպ չի սահմանափակում իշխանության կողմից  իր քաղաքական օրակարգի առաջխաղացումը: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Բայց արտակարգ  դրությունն ասում է, որ ԱԺ նիստեր չպե՞տք է լինեն: Ընդհակառակը, արտակարգ դրության ժամանակ պետք է ավելի հրատապ գործել: Նախկինները առիթից օգտվելով՝ թալանեցին ժողովրդին, թուլացրեցին բանակը, Հայաստանի եղած-չեղածն օտարին նվիրեցին: Ավելի լավ չէ՞, որ այսօրվա  լեգիտիմ իշխանությունն առիթից օգտվելով օրենքներ է ընդունում և գործում է օրենքի շրջանակում: Սրանից լավ բան մենք չենք կարող երազել: Այն մարդիկ, որոնք իշխանությանը մեղադրում են դանդաղելու մեջ,  ասում են՝  մի նայեք օրենքին, չեն էլ հասկանում, որ այդ դեպքում մենք երբեք չենք կարողանա թերթել նախկինների էջը: Հավատացեք, միակուսակցական խորհրդարան չենք ունենա: Ինչպես երիտասարդները հեղափոխության առաջատարներն էին դարձել, այնպես էլ կստեղծեն նոր կուսակցություններ, նոր Հայաստանի տրամադրության մեջ:

-Խոսելով Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին կրկին կոչ է արել զգոն լինել՝ նշելով, որ 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելուէ, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է: Դիմակ կրելու կոչից զատ՝  կառավարությունն ի՞նչ անելիք ունի՝ այս մահացու վիճակագրության զարգացումը  կանգնեցնելու ուղղությամբ:

-Իսկ մյուս երկրներն ի՞նչ են անում: Ես որքանով հետևում եմ իրադարձություններին, արձագանքը միշտ լինում է ըստ իրավիճակի: Անհայտ ախտի հետ գործ ունենք, չունենք մյուս երկրներից ստացված արդյունավետ խորհուրդներ: Հիմա եթե մի գյուղ վարակվում է, իհարկե, փակվում է: Երբ հսկողություն է սահմանվում, և մարդիկ դժգոհում են դրանից, դա է վատը, այդ  տհասության չափանիշը: Մարդիկ, որոնք չեն մտածում իրենց եղբոր, երեխայի կամ ծնողի մասին, չեն մտածում Հայաստանի մասին:

Աննա Բաբաջանյան