Քոչարյանը հասել է իր նպատակին․ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչելու նրա մեղադրանքի հոդվածը. Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
11.12.2024 | 12:12
1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Տիգրան Եգորյանի հետ

– Պարո՛ն Եգորյան, Սահմանադրական դատարանում այսօր ժողով է տեղի ունեցել և որոշվել է վերսկսել Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը։ Գիտենք, որ ՍԴ-ն կարող է ընդհուպ որոշում կայացնել և հակասահմանադրական ճանաչել Քոչարյանին մեղսագրվող հոդվածը և գործը կարող է փակվել։ Հետաքրքիր է, որ սա զուգադիպեց ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծի հետ, որն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Ամենահավանական տարբերակը ես համարում եմ այն, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն իրականացնող անդամները, որոնք դրա իրավասությունը չունեն, որոշելու են, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված 300.1 հոդվածով սահմանված հանցակազմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Սրա հետևանքը լինելու է այն, որ գործը կարճվելու է, քրեական հետապնդումը դադարեցվելու է։ Զուգադիպություն չկա, սա կոնկրետ հաշվարկի խնդիր է։ Այս գնդակը միշտ եղել է ՍԴ-ի անունից գործող անդամների մեծամասնության գրպանում, որը կասեցված էր՝ մինչև Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները կստացվեն։ Հետևաբար՝ դրա գործարկումն ընդամենը ժամանակի հարց էր և իրենց գնահատած նպատակահարմարության։ Եվ, ինչպես մենք հիմա տեսնում ենք, այն հապճեպությունը, որ ընդամենը մի քանի օր անց նշանակվել է այդ գործով քննությունը, ընդ որում՝ մենք մինչև հիմա դեռ չենք ստացել որևէ ծանուցում Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքների վերաբերյալ, մեզ՝ տուժողների իրավահաջորդներին դեռ չեն ճանաչել գործին մասնակցող անձ, սա ակնհայտ է, որ կոնկրետ միտում ունի, և այս արագությունը պայմանավորված է կոնկրետ քաղաքական նկատառումներով, որը հիմա ՍԴ-ի անունից հանդես եկող մեծամասնությունն իրագործում է։

– Դուք համոզված եք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը բավարարվելո՞ւ է։

– Միանշանակ։ Դա բխում է ՍԴ անունից հանդես եկող անդամների, գլխավորապես՝ Հրայր Թովմասյանի, նրա օգնականի հայտարարություններից, հարցազրույցներից, դրանց բովանդակությունից։ Դա բխում է նաև ՍԴ-ի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացված գործունեությունից, որը հստակ ապացույցն է նրա, որ ՍԴ-ի լիազորություններն այս անձինք իրացնում, իրականացնում, օգտագործում են՝ ընդդեմ այսօրվա քաղաքական մեծամասնության, կոնկրետ քաղաքական նկատառումներով։

– ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում 1-ին ընթերցմամբ ընդունեց 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամներին հեռացնելու նախագիծը։ Վենետիկի հանձնաժողովը լեգիտիմ է որակել իշխանության նախաձեռնությունը, սակայն հանձնաժողովը դատարանի կազմը փոխելու համար անցումային շրջան սահմանելու հորդոր է արել իշխանությանը և նշել՝ ափսոսում են, որ մտցրել է ԱԺ օրակարգ։ Պե՞տք է իշխանությունն ականջալուր լինի այս կոչին, թե՞ ոչ։

– Ո՛չ, հինգ տարի է՝ անցումային շրջան է՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո։ Եվ արդեն 2018 թվականի ապրիլի 9-ից, երբ այդ անցումը պետք է ավարտված լիներ, կրկին անցումային շրջանում ենք հայտնվել, որովհետև նշածս անդամները որոշել են յուրացնել ՍԴ դատավորի լիազորությունները։ Հետևաբար՝ այստեղ կարծիքը հաշվի առնելու հարց չկա։ Հայաստանն այլևս ռեսուրս չունի՝ այսպիսի կարևորագույն խնդիրը պահել անցումային շրջանում։ Ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված նախագծին, այն երկու մեծ պրոբլեմ ունի։ Նախ՝ այն հիմնավորումները, որոնք բերված են, ենթադրում են խորությամբ բովանդակային քննարկում և լուծում, ինչը չի կարող վերաբերել միայն ՍԴ անդամների և դատավորների պաշտոնավարման ժամանակահատվածի կարգավորմանը։ Այս նախագծի երկրորդ լուրջ թերությունը վերաբերում է նրան, որ ՍԴ նախագահի ընտրության և լիազորությունների հարցն այս փոփոխությամբ չի կարգավորվի, բաց են թողնվել տեսադաշտից այնպիսի նրբություններ, որոնք հնարավորություն են տալու շրջանցել նախատեսվող արդյունքը, և Հրայր Թովմասյանն ունենալու է հնարավորություն՝ ՍԴ վարչական ռեսուրսն իր ձեռքում պահելու։

– Պարո՛ն Եգորյան, Մարտի 1-ի գործով դատական նիստերը մինչ այս ձգձգվում էին, Քոչարյանի կողմնակիցներն ասում էին՝ նա պետք է լինի ազատության մեջ, հակառակ պարագայում՝ 5-6 տարի կարող է շարունակվել, և այդ ընթացքում նա կալանքի տակ չպետք է լինի։ Մյուս կողմից էլ կային պնդումներ, որ ուղղակի Քոչարյանին ձեռնտու չէ Մարտի 1-ի հանգամանքները բացվեն և այսպես խոչընդոտում է, որպեսզի ապացույցների հետազոտության փուլին չհասնենք։ Հիմա, երբ նա ազատության մեջ է, արդյո՞ք, ի վերջո, ապացույցների հետազոտման փուլին կանցնենք։

– Մենք նշեցինք, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը քննելու է 300.1 հոդվածը, և այս պարագայում, ես կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանին հաջողվել է հասնել այն նպատակին, որի կապակցությամբ էլ հենց ձգձգումները և նիստերի հետաձգումներն իրականացվում էին, և որի կապակցությամբ էլ առանցքային հարց էր դարձել կալանքի հարցը։ Այնպես որ, եթե որևէ բան չփոխվեց, ապա այս նիստերը ձգձգելու մասին խոսակցություն հազիվ թե հուլիսի 7-ից հետո ունենանք։

– Քանի որ համոզված եք, որ ՍԴ-ն բավարարելո՞ւ է հայցը։

– Այո՛։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան