Այսուհետ կարող եք բողոքարկել ՀՀ ՊՎԾ աշխատակիցների գործողությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊՎԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Եթե գտնում եք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում թույլ են տվել ոչ իրավաչափ գործողություններ (անգործություն), կարող եք այդ մասին ներկայացնել հանրագիր, որին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

Խնդրում ենք հանրագիրը ներկայացնելիս պահպանել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Հանրագիր կարող եք ներկայացնել՝

առձեռն՝ Ծառայության մուտքի մոտ տեղադրված հատուկ արկղում գցելու,  ընդունելության ընթացքում՝ Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցներին հանձնելու միջոցով,

փոստով՝ Ծառայության հասցեին (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) առաքելու միջոցով.
էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ստորագրված դիմումատուի կողմից (էլ․ հասցե՝ [email protected]),

դիմումը ներբեռնելով կայքում՝ ( դիմումների առցանց ընդունում):

Հանրագիր ներկայացրած անձի և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասված է հաղորդագրությունում: