Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.06.2020 | 14:36Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով փոփոխության է ենթարկվում Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը:
Նախագիծը նախատեսում է, որ պետք է դադարեն ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, և նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ:
Նախագիծը ստացավ 89 կողմ ձայն։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին նիստին։
Մանրամասները՝ տեսանյութում։