Շիրակի մարզին ռեանիմացիոն ու տրիաժային ծառայություն է անհրաժեշտ․ մարզպետն առողջապահության նախարարություն է դիմել

Լուրեր

12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
Բոլորը

Հունիսից Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդների թվի կտրուկ աճ կա։ Շիրակի մարզպետարանի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 225 բնակիչ։ Այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1103 քաղաքացի, նրանցից 216-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Factor.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ ստեղծված իրավիճակն այս փուլում մտահոգիչ է, առողջապահական համակարգն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ։

«Հունիսի առաջին իսկ օրից հիվանդացող ընդունվողների թիվը միանգամից սկսեց փոխվել։ Հիմա մեծ ալիքը, որը կա երկրում, վարակի տարածման մեծ ալիք կա նաև մեր մարզում։ Այս փուլում, կոնտակտավորների և ասիմպտոմ ընթացքով մեծաթիվ հիվանդների առկայության և բժշկական սահմանափակ ռեսուրսով նրանց հետ մեկուսացման աշխատանքներ չիրականացնելու պայմաններում, ռիսկն ավելի մեծացավ։ Այսօր մարզի առողջապահական համակարգը շատ մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում»,- ասաց Շիրակի մարզպետը։

Նրա խոսքով՝ փոխվել են նաև թեստերի նմուշառման պայմանները, ինչն իր հերթին նոր ռիսկեր է առաջացնում հիվանդների համար։

«Ցավոք, նաև դրա հետևանքով թեստերի նմուշառման պայմաններն են փոխվել, ինչի արդյունքում մենք շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ ախտանշանների առկայության պարագայում, ըստ գործող կարգավորումների, երեք օր հաստատուն պիտի լինի, որ պոլիկլինիկան կարողանա նմուշառում իրականացնել։ Այսինքն սիմպտոմներից մեկը պիտի լինի բժշկի դիմելու պահից։ Նա երեք օրվա կտրվածքով է դիտարկում, հետո նոր նմուշառում անում։ Երեք օրվա հիվանդության վիճակագրությունն այնպիսին  է, որ որոշակի կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում առողջության մեջ, և մենք ստանում ենք բավական ծանր վիճակով հիվանդ»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Շիրակի մարզում կորոնավիրոսով հիվանդների բուժման համար գործում է միայն Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, որը նախատեսված է թեթև և միջին բարդության հիվանդների համար։ Արդյունքում ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման խնդիր կա։

«Այն բազմապրոֆիլ չէ, ինֆեկցիոն հիվանդանոց է։ Այնտեղ չկա ռեանիմացիոն ծառայություն, ինչը հատկապես պետք է ծանր վիճակում գտնվող հիվանդներին։ Եվ այս պարագայում մենք բարդ խնդիր ունենք։ Քանի որ ծանր վիճակում գտնվող հիվանդները, եթե հաստատված չեն, սիմպտոմներ ունեն, տեղափոխվում են Գյումրու բժշկական կենտրոն և այլ հիվանդանոցներ։ Եվ այդ հիվանդանոցները, չունենալով համապատասխան ռեսուրսներ, ստիպված աշխատում են միջանկյալ օղակ ստեղծել, որտեղ հիվանդներին ընդունում են, մատուցում բժշկական ծառայություններ, զուգահեռ նաև իրականացնում են հիվանդների նմուշառում, որպեսզի հասկանան՝ հետագա ընթացքն ինչպիսին է։ Եթե չի հաստատվում կորոնավիրուսային հիվանդությունը, հիվանդն անցնում է հիվանդանոցում բազմապրոֆիլ ծառայությունը  ստանալու։ Եթե հաստատվում է, պիտի ուղղորդվի մարզում մասնագիտակցված հիվանդանոց»,- ներկայացրեց մարզպետը։

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ մարզը նաև տրիաժային ծառայության կարիք ունի։

«Գյումրու հիվանդանոցը, փաստացի ընդգրկված չլինելով տրիաժ ծառայությունների քովիդ հիվանդության ցանկում, իրականացնում է այս ծառայությունը։ Մենք հիմա դիմում ենք, որպեսզի այս ծառայությունը պաշտոնապես ֆիքսվի, բժիշկն ու հիվանդանոցը վճարվեն, որ իրենք բավարար ռեսուրսներ ունենան՝ ծառայությունը տեղում կազմակերպելու համար։ Այս փուլում ամենակարևորը դա է, որ մեր մարզում ունենանք ռեանիմացիոն մահճակալներ՝ քովիդ հիվանդներով, երբ Երևանում ազատ տեղ չկա, կարողանանք այդ ծառայությունը մատուցել տեղում, որպեսզի մարդկանց ինքնազգացողության կտրուկ փոփոխություններին հնարավոր լինի արձագանքել»,-ասաց Շիրակի մարզպետը։

Նա հավելեց, որ նախարարության կողմից դիտարկվում է նաև այլ միջավայրում նշյալ ծառայությունները կազմակերպելու հարցը։ Երկարաժամկետ հեռանկարի համար մարզպետարանի կողմից առաջարկվել է նաև «Սամարիթեր» հիվանդանոցն օգտագործելու հարցը։ Բոլոր տարբերակներն այժմ քննարկվում են նախարարությունում, մարզը սպասում է գերատեսչության արձագանքին։

Նշենք, որ Գյումրիում գործող «Լենտեքս» ու «Սվետտեքս» կարի արտադրամասերի աշխատակիցների շրջանում ավելի վաղ կորոնավիրուսի դեպքեր էին հաստատվել, ինչի արդյունքում ընկերությունները դադարեցրել են աշխատանքը։ Տիգրան Պետրոսյանն ասաց՝ այժմ իրավիճակը կայունանում է, և հույս հայտնեց, որ շուտով ընկերությունները կվերսկսեն գործունեությունը։

«Յուրաքանչյուրում երկուական դեպք էր, հետո, երբ ՀՎԿԱԿ-ն ավելի լայնածավալ հետազոտություն արեց, դեպքերի քանակը, նաև պոլիկլինիկաների հետազոտություններով՝ 20-ն անցավ։ Հետո ունեցանք յուրաքանչյուրում աճ։ Բայց այս փուլում հիմնարկները չեն աշխատում, և կայունացում է գնում։ Ակնկալում ենք, որ իրավիճակն արդեն կկայունանա, իրենք էլ կվերագործարկվեն ավելի նվազ ռիսկերով»,- ասաց Պետրոսյանը։

Շիրակի մարզում մեծ թվով կորոնավիրուսով վարակվածներ կան ոստիկանների ու բուժաշխատողների շրջանում։ Նրանք ռիսկային խմբում են, քանի որ բազմաթիվ մարդկանց հետ են շփվում։ Բարդ իրավիճակում են հատկապես բժիշկները, որոնք շփվելով ախտանշաններ ունեցող, սակայն չթեստավորված հիվանդների հետ, կարող են վարակվել կորոնավիրուսով։

«Նույն «Գյումրի» ԲԿ-ն մասնագիտացված չէ կորոնավիրուսով հիվանդների ընդունելու համար, բայց այսօր պարտադրված աշխատում է, քանի որ մարդիկ ծանր վիճակով հայտնվում են այնտեղ։ Մեկի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջանում, մյուսի մոտ՝ տարբեր հիվանդություններ։ Բժիշկներն իրենց առաքելությունը պիտի իրականացնեն, և այս ընթացքում, ցավոք, նաև պատահում են դեպքեր, երբ նույն հիվանդը նմուշառվում է բացասական պատասխանով, իրեն տեղափոխում են պալատ, բուժում է իրականացվում, բայց մի քանի օր հետո սկսում է ջերմել, ևս մեկ նմուշառում ցույց է տալիս, որ դրական է։ Եվ այստեղ ռիսկը միանգամից մեծանում է»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Հավելենք նաև, որ մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3․398 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2․044 նմուշառման հետազոտություն։ Մարզում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 15 դեպք է արձանագրվել։

Էմմա Չոբանյան