Facebook-ը ջնջել է Թրամփի շտաբի գովազդը՝ նացիստական խորհրդանիշի պատճառով

Լուրեր

12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
Բոլորը

Facebook սոցիալական ցանցը հունիսի 18-ին ջնջել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մի շարք գովազգային հրապարակումներ և հաղորդագրություններ։ Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դրանք խախտել են «կազմակերպված ատելության դեմ» սոցցանցի սահմանած կանոնները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հաղորդագրությունները քննադատություն են պարունակել «ձախ ռադիկալ խմբերի» հասցեին։ Դրանց հեղինակները նրանց են պատասխանատու համարել անկարգությունների համար։ Հրապարակումներն ուղեկցվել են շրջված կարմիր եռանկյունու պատկերներով։

Մեկնաբանելով այս իրավիճակը՝ Թրամփի արշավի ներկայացուցիչն ասել է, որ կարմիր եռանկյունին էմոձի է և ներառված չէ ADL-ի (հրեական իրավապաշտպան կազմակերպություն ԱՄՆ-ում) տվյալների բազայում։

ADL-ի ներկայացուցիչ Ջոնաթան Գրինբլեթը, սակայն, Twitter-ում գրել է, որ այդ խորհրդանիշը «նացիստներն օգտագործել են՝ համակենտրոնացման ճամբարներում քաղաքական բանտարկյալներին առանձնացնելու համար»։ Նա հավելել է, որ Թրամփի ընտրարշավի մասնակիցները պետք է «պատմություն սովորեն, քանի որ տգիտությունը չի արդարացնում նացիստական խորհրդանիշերի օգտագործումը»։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 3-ին։