5 տարի է՝ ՊՆ-ն փորձում է ինձ «քցել»․ Տոնոյանի դեմ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

ՊՆ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, ինչի հիման վրա Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։

Եգանյանի խոսքով՝ քրեական գործով Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող, այլ դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ չկա:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը)։

ՊՆ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Վարչական վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է դատական ակտ, համաձայն որի՝ պարտապան է ճանաչվել ՊՆ-ն, որը պարտավորվել է Խաչատրյանին վճարել չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց փոխհատուցում։ Այդ որոշումը օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 22-ին, սակայն մինչ օրս, ըստ Խաչատրյանի, այն չի կատարվել։

«ՀՀ ՔՕ 393-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված է քրեական պատասխանատվություն դատական ակտի պահանջները սահմանված ժամկետում չկատարելու համար, այսինքն, ըստ էության, ՊՆ-ն, որի ղեկավարն է Դավիթ Տոնոյանը, 5 ամիս է՝ չի կատարում դատական ակտի պահանջները։ Փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է մոտ 14 մլն դրամ»,- նշեց Խաչատրյանը։

Նա նաև ընդգծեց, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղյակ է եղել այս ամենի մասին, քանի որ նա պաշտոնապես գրություններ է ներկայացրել այդ հարցի առնչությամբ, հետևաբար՝ տվյալ կառույցը ստացել է դատական ակտի թե՛ օրինակը, թե՛ տեղյակ է դրա օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքից։

«Պաշտպանության նախարարությունից ես տարբեր ճանապարհներով, նաև Կառավարության միջոցով գրություններ եմ ստացել, նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից է անձամբ հարցում կատարվել խնդրի առնչությամբ, և իրեն անձամբ Դավիթ Տոնոյանն է պատասխանել գրությամբ, որում անհեթեթ պատասխան է տվել՝ պատճառաբանել է արտակարգ դրության առկայությունը, բայց դա որևէ կերպ չի կարող ազդել սրա վրա»,- նշեց Ցոլակ Խաչատրյանը։

Հարցին՝ նախարարությունից որևէ արձագանք եղե՞լ է սկսված գործընթացի առնչությամբ, Խաչատրյանը պատասխանեց․ «Երեկ երեկոյան ինձ ՊՆ-ից զանգել են, ասել են, որպեսզի դիմումի տեսքով ներկայացնեմ հաշվեհամար, որի վրա փոխանցվի դատարանի որոշմամբ սահմանված գումարը»։

Անկախ այս հանգամանքից՝ Խաչատրյանը նշում է, որ պատրաստվում է գնալ մինչև վերջ։ «Անկախ նրանից, գումարը կստանամ, թե ոչ, արարքի համար պետք է մարդիկ պատասխան տան։ 5 տարի տվյալ կառույցը իմ անձի նկատմամբ ձեռառնելիք վերաբերմունք է ցուցաբերել, ամեն կերպ փորձում էր ինձ «քցել», ընդ որում՝ ոչ թե միայն ինձ։ Պատկերացնո՞ւմ եք՝ քանի զինծառայողների նկատմամբ է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերվել»,- նշեց Խաչատրյանը։

Հարցի առնչությամբ Factor.am-ը պարզաբանում է խնդրել նաև պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանից։ Այն ստանալուն պես կհրապարակենք։

Անժելա Պողոսյան