Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Հասարակություն
16.06.2020 | 21:21Factor.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր քննեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազության միջնորդությունն ու ազատությունից զրկելու միջնորդագիրը, ապա քվեարկությամբ հաստատեց։
Գագիկ Ծառուկյանը երեկ և այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում։
Լիլիթ Շաբոյան