Գագիկ Ծառուկյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կարծում է՝ չի հաղթահարվել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիության արգելքը եւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

«Հարգելի հայրենակիցներ, որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ, տեղեկացնում եմ, որ այսօր՝ 2020 թվականի հունիսի 16-ին, հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի բնակարաններում խուզարկության և անվան հետ առնչվող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ ԱԱԾ առանձին պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործություններ կատարելու հանգամանքները պարզելու և քրեաիրավական գնահատական տալու համար։

Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելիս հաշվի եմ առել հետևյալ հանգամանքները․
Ինչպես արդեն հայտնվել է՝ 2020 թվականի հունիսի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա Գագիկ Ծառուկյանին պատկանող բնակարաններում ՀՀ ԱԱԾ տասնյակ աշխատակիցների մասնակցությամբ կատարվել են խուզարկություններ։

Բնակության վայրում խուզարկության ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ անհասկանալի կերպով մեկ այլ քրեական գործով, մասնավորապես՝ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և մյուսների վերաբերյալ, Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճռի հիման վրա, այսինքն՝ առաջացած կասկածանքի շուրջ, հարցաքննվել է որպես վկա։

Բացի այդ, ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում հրապարակել և տարածել են Գագիկ Ծառուկյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթեր, տեսանյութեր, ինչպես նաև՝ Գագիկ Ծառուկյանի կողմից առերևույթ հանցագործությունների մասնակցության վերաբերյալ թվով 3 հրապարակումներ։

Ինչպես իմ, այնպես էլ՝ պաշտպանական խմբի մյուս անդամների համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանի բնակության վայրում խուզարկություն կատարելով /խուզարկության մասին որոշման մեջ հստակ նշված է Գագիկ Ծառուկյանի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու տվյալներ/, Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճռի հիման վրա, այսինքն՝ առաջացած կասկածանքի շուրջ հարցաքննվելով և ՀՀ ԱԱԾ հրապարակումներում Գագիկ Ծառուկյանի կողմից առերևույթ հանցագործությունների մասնակից լինելու վերաբերյալ նշումներով՝ քրեական հետապնդում է իրականացվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, քանի որ Եվրոպական և Վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներում արտահայտած դիրքորոշումների համաձայն՝ դա նույնացված է «մեղադրանք» եզրույթի հետ։

Իմ կարծիքով՝ դա անթույլատրելի և անօրինական է, քանի որ չի հաղթահարվել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիության արգելքը»,-գրել է փաստաբանը։